Արդյո՞ք անհրաժեշտ է ուղարկել տարեկան հաշվետվություն

Գարիկ․

Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Ամեն ամիս ես ուղարկում եմ եկամտային հարկի և սոց․ վճարի հաշվետվությունը: Պե՞տք է արդյոք ուղարկել այդ հաշվետվության տարեկան հաշվարկի հաշվետվություն։ Եթե այո, ապա ո՞ր ձևն է, և վերջնաժամկետը ո՞ր օրն է։ Մերսի:

1+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Արդյո՞ք անհրաժեշտ է ուղարկել տարեկան հաշվետվություն

  1. Բարև Ձեզ, Գարիկ։ Անհրաժեշտ է հանձնել 240 և 244 համարի հաշվետվությունները։ 240-ում նշում եք “ԱՁ”, լրացնում եք միայն 107 տողը և բաժին 9՝ “Եկամուտները` ըստ գործունեության տեսակների”։ Իսկ 244-ում՝ 8-րդ տողը։ Քանի ամիս որ աշխատել եք 2019թ-ին, այդքան x 5 000 ընտրում եք այդ տողերում։

    1+
  2. Վերջնաժամկետը ապրիլի 20-ն է, իսկ 163 ձևը վերաբերում է ֆիզ․ անձանց՝ համաձայն ՀՕ հոդված 153․ Հարկային գործակալին եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունից ազատելու դեպքերը։

    0
  3. Արթուր ջան, մերսի։ Մի հատ ներկայացնեմ՝ ինչումն է հարցը․ ես տարածք եմ վարձակալում ֆիզ անձից 50 000 դրամով, ըստ պայմանագրի ես հարկային գործակալ եմ և ես պետք է վճարեմ այդ 10% ը , որը կազմում է 5000 դրամ, և ես ամեն ամիս ներկայացրել եմ հարկային եկամուտների հաշվետվությունը՝ այդ 5 000 նշելով, բացի դրանից ես ուղակի ամեն ամիս միասնական հաշվին 5 000 ուղարկում եմ: Հիմա ես տարեկան հաշվետվությունների ձեր ասած ձևերը պետք է ուղարկեմ։

    0
  4. Գարիկ ջան, այդ դեպքում իմ ասած ձևերից բացի պետք է ներկայացնել նաև ձև 165 “Տեղեկություններ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին”։

    0
      1. Այո, ես էլ գրել եմ՝ N 163 ֆիզ․ անձանց համար, N 165՝ “Տեղեկություններ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին”։ 165-ը լրացնում են հարկային գործակալ հանդիսացող կազմակերպությունները կամ ԱՁ-ները։ Տվյալ դեպքում Դուք հարկային գործակալ եք հանդիսանում, քանի որ այդ 50 000 – ից պահում եք եկամտային հարկը՝ 45 000 դրամը վճարելով ֆիզ․ անձ վարձատուին։

        1+
        1. Արթուր ջան անչափ շնորհակալ եմ, մեկել վերջի հարցս տամ, եթե Ա/Ձ 1953 թվի ծնված է , ապա այդ դեպքում 244 ձևը պետք է, թե ոչ, և եթե զուգահեռ դասատու է աշխատում դպրոցում , ապա բանակի 1000 դրամները պետք չի չէ վճարել Ա/Ձ ի շրջանակներում?

          0
          1. Ամեն դեպքում զրոյական 244 ուղարկեք, չնայած որքան տեղյակ եմ, եթե սոց․ վճար կատարող չէ, պարտադիր չի։ Դրոշմանիշային վճարը պետք է վճարել 12 000 դրամ, որը ԱՁ համար կատարվում է տարեկան կտրվածքով։ Վճարում եք, հետո դիմում հիմնադրամին, որ հետ փոխանցեն ավել վճարվածը, բայց այդ դիմումի ժամկետը մինչև փետրվարի 28-ն է։

            Խնդրեմ, Գարիկ ջան։

            0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *