Արդյո՞ք անձը կարող է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լուսինե․

Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, եթե ԱՁ գրանցել եմ 2020թ․-ին, կարո՞ղ եմ հանդիսանալ միկրոբիզնեսի սուբյեկտ: Երևանում չի, վաճառում եմ ձեռագործ իրեր և մանկական հագուստ։ Ձեռքբերման փաստաթուղթ չունեմ, ինքս եմ գործում և ձեռք բերում 3-րդ երկրից՝ առցանց վաճառողներից:

Կիսվել՝

4 մեկնաբանություն - “Արդյո՞ք անձը կարող է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

  1. Եթե տոնավաճառում չեք գործելու, առևտրի կենտրոնում չեք գործելու, Երևանում էլ չեք, ապա կարող եք հանդիսանալ միկրոբիզնեսի սուբյեկտ, առևտրի դեպքում այս պայմանների ապահովման դեպքում կարելի է մարզում գործել։ ՀԴՄ-ի պահանջը կա, սակայն զինծառայողների ֆոնդին տարեկան 12 000 դրամ պետք է վճարեք, իսկ սոց. վճարի մասին էլ չմոռանաք։

  2. Ես համամիտ չեմ, քանի որ այստեղ արտադրությունից բացի նաև առկա է օնլայն առևտուր: Իսկ այս պարագայում միկրոձեռնարկատիրությունը բացառվում է: 043003060

  3. Լուսինե ջան, մի բան էլ հիշեցնեմ՝ քանի որ նոր եք գրանցված, պետք է հասցնեք գրանցման օրվանից 20 օրվա ընթացքում հայտարարություն տալ հարկային՝ հարկման դաշտի մասով: Այսինքն՝ փետրվարի 20-ը Ձեզ չի վերաբերում: Այլապես ստիպված կլինեք ամբողջ հաշվետու տարին աշխատել հարկման ընդհանուր համակարգով՝ ԱԱՀ-ով:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *