Արդյո՞ք անձինք կհամարվեն փոխկապակցված

Արտակ.

Հարգելի գործընկերներ, եթե երկու եղբայրներից մեկը ունի Ա/Ձ, իսկ մյուսը ՍՊԸ, և նրանք զբաղվում են միևնույն տնտեսական գործունեությամբ, արդյո՞ք ԱԱՀ-ի շեմը նրանց նկատմամբ կիրառվում է: Տվյալ դեպքում նրանք համարվու՞մ են փոխկապակցված անձինք: Նախապես շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արդյո՞ք անձինք կհամարվեն փոխկապակցված

  1. Հարգելի Արտակ, իմ կարծիքով, այո, անձինք կհամարվեն փոխկապակցված, սակայն ի նկատի ունեցեք, որ.

    1.Անձանց փոխկապակցված լինելու հանգամանքը որոշում է ՊԵԿ նախագահը
    2.Քանի դեռ չկա վերոհիշյալ որոշումը, կազմակերպությունը / Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող համարվել չի կարող
    3.Կազմակերպությունը / Ա/Ձ-ն ԱԱՀ վճարող է համարվում որոշումը ստանալու պահից հետո

  2. Բարև Ձեզ: Այդ երկու անձիք չեն կարող համարվել փոխկապակցված, եթե մեկը չի հանդիսանում մյուս եղբոր կազմակերպությունում հիմնադիր կամ 20%-ից ավելի բաժնեմասի տեր` բարեկամական կապը ոչ մի նշանակություն չունի, հարկային առումով դրանք առանձին հարկատուներ են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *