Արդյո՞ք աշխատակիցը կստանա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ

Արթուր.

Դեպք 1. Կազմակերպությունը աշխատակցի կողմից ներկայացված անաշխատունակության թերթիկի հիման վրա հաշվարկել և վճարել է նրան մայրության նպաստ, որից հետո գրանցման հայտով աշխատակցի համար ձևակերպվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ: Այնուհետև կազմակերպությունը, հանդիսանալով տուժած ոլորտի սուբյեկտ, դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ դեպքում դադարեցվում է երեխայի խնամքի ամսական 18 000 դրամ վճարումը:

Դեպք 2. Կազմակերպությունը աշխատակցի կողմից ներկայացված անաշխատունակության թերթիկի հիման վրա հաշվարկել և վճարել է նրան մայրության նպաստ, և մինչ աշխատակիցը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, կազմակերպությունը, հանդիսանալով տուժած ոլորտի սուբյեկտ, դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Ո՞վ է վճարելու երեխայի խնամքի նպաստը այս դեպքում, և արդյո՞ք վճարվելու է:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Արդյո՞ք աշխատակիցը կստանա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ

  1. Այո, ոչ մի խնդիր, տուժած ոլորտ հանդիսանալը չի խանգարում աշխատողին պետական նպաստներից օգտվելու իրավունքի իրացման հարցում:

    0
    1. Հարցը նրանում չէ, որ տուժած ոլորտ է, թե ոչ, այլ հարցը նրանում է, թե կազմակերպության գործունեությունը դադարեցնելու դեպքում աշխատակցին շարունակվու՞մ է վճարվել 26 500 դրամ, թե՞ ոչ, և եթե վճարվելու է, ապա ու՞մ կողմից և ի՞նչ կարգով:
      Խնդիրը նրանում է կայանում, որ եթե աշխատակիցը չի ազատվում, ապա գործատուն պարտավորված է ամեն ամսվա համար ներկայացնել եկամտային հարկի հաշվարկ, որում հստակ կարտացոլվեն տվյալ աշխատակցի տվյալները, և նույնիսկ եթե աշխատավարձի դաշտում նշվի 0, միևնույն է սոց. վճարի դաշտում պարտադիր ավտոմատ կբերի 3 000 դրամ վճարման ենթակա գումար, որի դեպքում միայն աշխատակցին կվճարվի 26 500 դրամ նպաստ:

      0
      1. Հաշվի առեք, որ 26 500 դրամը վճարվում է պետ. բյուջեից, իսկ 3 000 դրամի մասով, այո, խնդիր կա, այն որ հաշվի չի առնվում կազմակերպության գործունեության դադարը:

        0
  2. 1. Չի դադարեցվի վճարումը, գործատուն պարտավոր է եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկ ներկայացնել նաև գործունեությունը դադարեցված ամիսների համար: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի ստանալու իրավունքի դադարեցման դեպքերը նկարագրված են Պետական նպաստների մասին ՀՀ օրենքի 28.1-րդ հոդվածում:
    2. Մայրության նպաստը հաշվարկում և վճարում է գործատուն, այնուհետև գործատուի կողմից ներկայացրած տեղեկանքի հիման վրա պետությունը փոխհատուցում է գործատուին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *