Արդյո՞ք աշխատողին հասնում է արձակման նպաստ և վերջնահաշվարկ

Արմեն.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել:

Աշխատողն ընդունվել է աշխատանքի 2015 թ-ի մայիսի 6-ին և ազատվել է աշխատանքից 2016 թ-ի հոկտեմբերի 10-ին:
2016թ-ի օգոստոսի 1-ից մինչև 2016-թ-ի սեպտեմբերի 1-ը գտնվել է արձակուրդում 24 աշխատանքային օր, քանի որ աշխատողը համայնքային ծառայող է: 2016թ-ի ամսական հաշվարկային աշխատավարձը կազմել է 150 000 դրամ, իսկ 2005թ-ի ամսական հաշվարկային աշխատավարձը` 130 000 դրամ:

Աշխատողն ազատվել է աշխատանքից գործատուի նախաձեռնությամբ:

Ասացեք խնդրեմ` հասնու՞մ է արդյոք արձակման նպաստ և վերջնահաշվարկ, և եթե հասնում է` գրեք խնդրում եմ արձակման նպաստի հաշվարկը և վերջնահաշվարկը:

Կանխավ շնորհակալ եմ:

2+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արդյո՞ք աշխատողին հասնում է արձակման նպաստ և վերջնահաշվարկ

  1. Բարև, Արմեն։ Էսպես. աշխատողն աշխատել է 15 ամիս։ Արձակուրդ գնալու իրավունք ունեն տվյալ կազմակերպությունում 6 ամիս լրացած աշխատած աշխատողները։ Ցանկացած Աշխատողի արձակուրդ գնալուց առաջ պետք է հաշվարկվի արձակուրդայինի հաշվարկ և տրվի գնալուց 3 օրացույցային օրվա ընթացքում։ Իսկ արձակուրդայինը հաշվարկվում է այսպես.

    պետք է գտնել միջին ամսական աշխատավարձը, ապա միջին օրական աշխատավարձը, որից հետո էլ ստացված միջին օրեկանը պետք է բազմապատկվի արձակուրդայինի օրերի քանակին։ Իսկ վերջնահաշվարկը փոխհատուցում է, որը տրվում է աշխատողին աշխատանքից ազատման դեպքում։ Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակաշրջանի համար, տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չոգտագործված օրերերի քանակով։

    0
  2. Եթե կարիք կա, կարող եք զանգահարել` ավելի մանրամասն բացատրեմ, հաշվարկեմ` ասեմ ինչքան կստանա առձեռն 098660888

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *