Արդյո՞ք ԱՏԳ կոդը չնշելու օրենքը գործում է նաև 2021թ. համար

Հասմիկ.

Բարի օր, հարգելի կոլեգաներ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Մի հարցով կարո՞ղ ենք ինձ օգնել: 58 350 000 դրամ շրջանառության դեպքում ՀԴՄ կտրոնի վրա ԱՏԳ կոդը չնշելու օրենքը գործու՞մ է նաև 2021թ. համար: Եթե դժվար չի հղում կտաք ՀՕ հոդվածի վրա:
Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Արդյո՞ք ԱՏԳ կոդը չնշելու օրենքը գործում է նաև 2021թ. համար

  1. 16. ՀԴՄ կտրոնի վրա օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում են նախորդ տարվա (2013 թվականից սկսած) արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից: Նշված հարկ վճարողները շարունակում են կիրառել սույն կետով սահմանված պահանջը՝ անկախ հարկ վճարողի՝ հետագա տարիների իրացումից հասույթի մեծությունից:
    Եթե 2013-ից սկսած որևէ տարի հասույթը ավել է եղել, ուրեմն պետք է կոդը նշել:

  2. Բարև ձեզ: Օրենք գործում է, նայեք այս հղումը:

    23. ՀԴՄ կտրոնի վրա Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում է նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից: Նշված հարկ վճարողները շարունակում են կիրառել սույն կետով սահմանված պահանջը՝ անկախ հարկ վճարողի՝ հետագա տարիների իրացումից հասույթի մեծությունից:

    24. Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն կիրառելու առումով՝ ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում է դիտվում՝

    1) օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ՀԴՄ կտրոնի վրա տպագրման ենթակա որևէ տեղեկատվության (տվյալի) բացակայությունը (բացառությամբ սույն հավելվածով հաստատված կանոնների 25-րդ կետով նախատեսված դեպքի):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *