27/10/2026

ԱՏԳ

Քրիստինե․

Բարև բոլորին։ Մի հարց տամ։ Փետրվար ամսին դուրս եմ գրել 5 հատ ապրանքի հաշիվ (արտադրել ենք մետաղապլաստե դուռ և լուսամուտ), որտեղ ԱՏԳԱԱ կոդերը չեմ գրել։ Հիմա չեղարկե՞մ, նորից հաշիվ դուրս գրեմ նոր ամսաթվով, լրացուցիչ տեղում գրեմ տվյալ հաշվի համարը, թե՞ թողնեմ այդպես։ Խնդրում եմ պատասխանեք։

Արթուր․

Բարև ձեզ, մի հարց ունեմ․ ԱՁ-ն աշխատում է շրջ․ հարկով։ Պետք է իրականացնի առցանց վաճառք կայքից կցված է էլեկտրոնային ՀԴՄ և վճարում քարտով։ Մատուցում է 3D տպիչով տպագրված ապրանքների առցանց վաճառք։ Կարո՞ղ եք նշել էլեկտրոնային ՀԴՄ-ի վրա ի՞նչ ԱՏԳ կոդ պետք նշեմ, նախապես շնորհակալ եմ։

Լևոն․

Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգում: 2025-12-08 ամսաթվին դորս եմ գրել հաշիվ վավերագիր՝ առանց պարտադիր ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ներառելու, և գնորդը արդեն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել է հաշվի ստացումը: Խնդրում եմ ասել, թե ինչպես կարող եմ այժմ ճշտել թերի դուրս գրած հաշիվ վավերագիրը: Էլեկտրոնային համակարգը հաշիվը ճշգրտելու միջոցով թույլ չի տալիս ավելացնել ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, որովհետև ԱՏԳ ԱԱ դաշտը ակտիվ չէ: Եթե պետք է հաշիվը չեղարկել և նորը դուրս գրել, ապա կարո՞ղ եք ասել իմ անելիք քայլերը մի քիչ ավելի մանրամասն: Շնորհակալություն, հարգաքներով՝ Լևոն:

Գայա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի հարց ունեմ՝ եթե օնլայն վաճառքներ եմ կատարում և ապրանքս վերավաճառում եմ, իսկ ես շրջանառության հարկ վճարող եմ, հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս և որտե՞ղ պետք է նշվի ապրանքի ԱՏԳԱԱ կոդը։

Հակոբ․

Բարև Ձեզ։ 2026-ի փոփոխություններից շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ին վերաբերվող փոփոխություն կամ ավելացում կա՞, բացի ԱՏԳ կոդերը։

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը նախորդ տարվա արդյունքներով չի անցել 24 մլնի շեմը, և ՀԴՄ այս պահին անվանացանկով չէ։ 2026թ․ տպվող ՀԴՄ կտրոնի վրա արդյո՞ք պիտի արտացոլվի ԱՏԳ ԱԱ կոդերը։

Հայկ․

Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝
Բեռների, փոստի և (կամ) ուղևորների` ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, եթե այն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Սույն մասի կիրառության իմաստով` տրանսպորտային ծառայություն է համարվում նաև այլ կազմակերպությունների և (կամ) ֆիզիկական անձանց միջոցով (ներգրավմամբ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սկսվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ավարտվող բեռների, փոստի և (կամ) ուղևորների փոխադրման կազմակերպման միջնորդական գործունեությունը:

Հարց. ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունն իրականացրել է բեռնափոխադրում օտարերկյա Ա երկրից դեբի Բ երկիր։ Այս դեպքում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը հաշիվ չի՞ գրելու և եթե այս գործարքը ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ չի, ի՞նչ նրբություն կա։

Սարգիս․

Բարև Ձեզ: ՀՀ Ռեզիդենտ ԱԱՀ վճարողը բեռնափադրում է կատարել A օտար երկրից B օտար երկիր։ Այս դեպքում հարկային օրենսգրքով ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, իսկ երբ ՀՀ-ից դեպի A օտար երկիր է բեռնափոխադրում, զրոյական դրույքաչափով է հարկվում։ Կասե՞ք՝ ի՞նչ տարբերություն կա այս դեպքերում։

Գևորգ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես Wildberries – ի միջոցով վաճառք եմ իրականացնում և ՌԴ պահեստից, և ՀՀ – ից։ Հաշիվ վավերագիր պետք է դուրս գրեմ միայն ՀՀ -ից վաճառված ապրանքների համա՞ր, թե՞ դա կարևոր չէ։

Ջուլիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նորաբաց ԱՁ-ն գործելու է որպես ավտոպահեստամասերի խանութ, շրջհարկի դաշտում, կխնդրեի նշել՝ ո՞ր ապրանքները պետք է ՀԴՄ կտրոնի վրա ունենան ԱՏԳԱԱ կոդեր, որպեսզի չլինի օրենքի խախտում։

Արթուր․

Բարև, հարգելի խումբ։ ԱՁ-ն ցանկանում է զբաղվել սառը սուրճի արտադրությամբ Երևանում․
1․ Արդյո՞ք գործունեությունը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում
2․ Արդյո՞ք միայն ԱԱՀ-ը վճարողներն են vero համակարգում դրոշմապիտակի վերագրում և հաշվառում կատարում
3․ Եթե ԱԱՀ վճարող չէ արդեն ձև 247-ով
4․ Ֆիզ ծավալի հաշվետվություն արդյո՞ք տրվելու է
5․ Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ կարծում եմ 2202 պետք է լինի 200մլ է
ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։

Էդգար․

Բարև Ձեզ։ Կոնստրուկտորների օնլայն վաճառքով ենք զբաղվում կայքի միջոցով, առաքումով։ Եթե հաճախորդը 10 000 դրամ արժողությամբ ապրանք է պատվիրում, արժեքին գումարվում է 900 դրամ առաքման համար, և նա վճարելու է առաքիչին 10 900 դրամ կանխիկ։ Մենք հաճախորդին պետք է տրամադրենք 10 900 դրամի կտրոն ՝ 10 000 դր ապրանքի կտրոն 9503 ԱՏԳ կոդով + կտրոն առաքման 900 դր վճարի համար։ Հիմա հարց․ ո՞ր ԱՏԳ կոդն է ճիշտ օգտագործել առաքման այդ 900 դրամի կտրոնը գեներացնելու համար։

Մերի․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե գիտեք ժավելի ԱՏԳԱԱ-ն, որը դրոշմավորման ենթակա չի, խնդրում եմ տրամադրել, և էդ մասով կա՞ որոշում, եթե հնարավոր է՝ որոշման համարն ու տարեթիվը։ Կանխավ և անչափ շնորհակալություն։

Ռուբեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Կազմակերպությունը իրականացնում է գործունեութուն՝ շրջիկ վաճառք: Վաճառում է պատրաստի սառը կամ տաք սուրճ, թեյ, ֆրեշ: ՀԴՄ կտրոնը ապրանքացանկով է:

Հարց 1․ ԱՏԳԱԱ կոդը պետք է նշել հանրային սննդի ծառայությու՞ն, թե՞ կոնկրետ պատրաստի թեյի, սուրճի, ֆրեշի ԱՏԳԱԱ

Հարց 2․ Պատրաստի սուրճը 3 չափի է՝ 50մլ, 70մլ, և 85 մլ չափերով: Խախտում կլինի՞, եթե չափը չգրվի ՀԴՄ կտրոնի վրա

Հ․ Դավթյան․

Ողջույն գործընկերներին, խնդրում եմ նշել. արդյո՞ք որևէ հարկատեսակի գործունեության դեպքում թույլատրելի է ՀԴՄ տպել միայն գումարի նշումով (առանց ապրանքի կամ ծառայության անվան՝ ԱՏԳ ԱԴԳՏ կոդերի և այլ պահանջվող տվյալների)։

Անի.

Մեր կազմակերպությունը իր գործընկեր կազմակերպությունից պարբերաբար ստանում է մարքեթինգային նյութեր ՌԴ-ից: Ի՞նչ ԱՏԳ կոդ պետք է նշել ԵՏՄ հաշվետվության մեջ, որպեսզի ԱԱՀ չհաշվարկվի։

Ռոման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարց ԵՏՄ ներմուծումից: Транспортный (товаросопроводительный) документ- տվյալ փաստաթուղթը կարող է հանդիսանալ CMR-ը, թե՞ սա այլ փաստաթուղթ է:

Եվս մեկ հարց. ԵՏՄ-ից ներմուծել ենք ապրանք՝ 6109100000 ԱՏԳԱԱ ծածկագրով: Տվյալ ԱՏԳԱԱ-ի բացվածքը հետևյալն է՝ “Ներքնաշապիկներ թևքերով, գործովի տաք շապիկներ, բամբակյա շապիկներ…. և այլն “: Հարցս հետևյալն է. կա՞ որևէ խնդիր, եթե ներմուծման հայտարարության մեջ գրվի տվյալ ԱՏԳԱԱ ծածկագրի բացվածքը, այլ ոչ կոնկրետ օրինակ՝ շապիկ կամ ձեռագործ շապիկ:

Անահիտ.

 

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԵՏՄ վիճակագրական ձևը լրացնելիս, եթե մի քանի անուն ապրանք է ներմուծվել, մի քանի տարբեր ծածկագրերով, ապա ապրանքի ԵՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր հատվածում միայն մե՞կը պետք է լրացնեմ, իսկ մնացածը որտե՞ղ պետք է գրեմ։ Կանխավ շնորհակալ եմ։