Արդյո՞ք արտաժամյա վճար չի հասնում

Արթուր.

Բարև, ես աշխատում եմ պետական հիմնարկում, աշխատանքային պայմանագրով մեր աշխատանքը սկսվում է 09:00-ին և վերջանում 18:00, ընդմիջումը 13:00-14:00: Մենք հաճախ գործուղումների ենք մեկնում ՀՀ մարզեր, և կարող է պատահել, որ ուշ գիշերը վերադառնանք տուն: Արդյո՞ք մեզ արտաժամյա վճար չի հասնում կամ օրապահիկ, քանի որ գործուղման ժամանակ նույնիսկ երեկոյան սնվելու համար էլ ենք մենք վճարում մեր գրպանից: Մեր հիմնարկում օրապահիկ և գիշերակացի համար վճարում են միայն, երբ մեկ օրից ավել պետք է մեկնեն գործուղման: Խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արդյո՞ք արտաժամյա վճար չի հասնում

  1. Բարև Ձեզ, Արթուր: Համաձայն «Գործուղումների մասին» օրենքի՝ եթե մեկ օր է գործուղումը, ուրեմն օրապահիկ չի վճարվում, իսկ գործուղման դեպքում մեկ օրը իրենից չի ներկայացնում 8 աշխատանքային ժամ, այլ մեկ լրիվ օր:

    0
  2. Քանի որ դուք հանդիսանում եք պետական հիմնարկի աշխատող, ապա Ձեր իսկ իրավունքները և նաև պարտականությունները լավ իմանալու համար խորհուրդ կտայի կարդալ ՀՀ կառավարության N 2335-Ն որոշումը ծառայողական գործուղումների մասին:

    0
  3. Բարև Ձեզ, N 2335-Ն որոշման մեջ կատարվել է փոփոխություն 27.04.2017-ին, եթե մեկնում եք 30կմ -ից ավելի հեռավորության վրա գտնվող տարածք, ուրեմն հասնում է նաև օրապահիկ և ճանապարհածախս, բացեք և նայեք Arlis.am-ում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *