Արդյո՞ք Ա/Ձ-ն պետք է եկամտային հարկ վճարի ամսական կտրվածքով

Լուսինե.

Բարև ձեզ: Եթե Ա/Ձ-ն գրանցված է մարզում, իսկ նա գործունեություն է ուզում ծավալել Երևանում, արդյո՞ք պետք է եկամտային հարկ մուծի ամսական կտրվածքով։ Եվս մեկ հարց. աշխատողի սոց․ վճարը ինչպե՞ս է հաշվարկվում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Անհատ ձեռներեցը անկախ գործելու վայրից վճարում է 5 000 դրամ, իսկ սոց․ վճարը հաշվարկվում և վճարվում է հաշվարկված աշխատավարձի 2.5 տեկոսը (2020թ. համար), 2021թ․՝ 3.5 տոկոս։

Tigran

Եկամտային հարկ վճարում են, օրինակ, վարձու աշխատողները, ի՞նչ գործունեություն է, որ մտածում եք ամսական վճարում ունեք կատարելու, և ո՞ր հարկման համակարգում եք գործում: Սոց. վճարը հաշվարկվում է աշխատողի աշխատավարձից 2.5 տոկոսի չափով, իսկ Ա/Ձ-ն վճարում է ամսական 5 000 դրամ:

Աննա

Անկախ որ մարզում եք ծավալում Ձեր գործունեությունը վարձու աշխատողի համար վճարելու եք հարկեր` կուտակային հարկ 2.5%-ի չափով, իսկ 2021թ. սկսած 3.5%-ի չափով: Եկամտային հարկն էլ, կուտակային սոց. վճարն էլ, դրոշմանիշային վճարն էլ. այս բոլոր վճարումները կատարվում են վարձու աշխատողի համար ամսական կտրվածքով:

Anushik

Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ: Անհրաժեշտ է հստակեցնել ինչ գործունեություն եք ծավալելու և ինչ հարկման համակարգով եք աշխատելու: Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող ԱՁ-ները և նոտարները գործունեության այդ տեսակների մասով ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸ վճարում են ամսական 5000 դրամի չափով:
Սոց․ վճարը հաշվարկում և վճարում են հարկային գործակալները՝ հաշվարկված աշխատավարձի 2.5 %-ի չափով՝ 2020թ.-ի համար (2021թ․-3.5 %, 2022թ.-4.5%, 2023թ.-5%):