Արդյո՞ք գործունեությունը ԱԱՀ – ով հարկվող է

Արգամ.

Հարգելի կոլեգաներ, ԱԱՀ-ով հարկվող գործունեությու՞ն է արդյոք հանրային սննդի առաքումը, եթե առաքման առանձին գումար չի գանձվում պատվիրատուից: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արդյո՞ք գործունեությունը ԱԱՀ – ով հարկվող է

  1. Հարգելի Արգամ, նախ պետք է հասկանալ, արդյո՞ք կազմակերպությունը համարվում է ԱԱՀ վճարող, թե ոչ` ծանոթանալով “Շրջանառության հարկի մասին” և “Ավելացված արժեքի հարկի մասին” օրենքներին: Եթե ԱԱՀ վճարող է համարվում, կարող է “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքի հոդված 8-ի 6-րդ կետի հարց առաջանալ, այն է.

    6) ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող՝ սույն օրենքին համապատասխան որոշվող մեծության (գործարքի արժեքի, վճարի վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծության), իսկ դրա բացակայության դեպքում՝ համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծության (գործարքի իրական արժեքի) 80 տոկոսը կազմող մեծությունը:

    0
    1. Հարգելի Արմեն, շնորհակալություն կարծիքի համար, բայց կազմակերպությունը արտոնագրային վճար վճարող է:

      0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *