Արդյո՞ք իրավունք ունեն հինգ ամսական հղի աշխատողին ազատել աշխատանքից

Վալյա.

Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, խնդրում եմ պատասխանել:

Ես աշխատել եմ դպրոցում, որպես ֆիզկուլտուրայի ժամանակավոր ուսուցչուհի, ընդունվել եմ աշխատանքի 2013թ. սեպտեմբերից, դասավանդել եմ 5-12-րդ դասարաններին: Այդ ընթացքում հայտարարված էր մրցույթ ֆիզկուլտուրայի ուսուցչի թափուր աշխատատեղի համար: 2013թ. հոկտեմբերի 1-ից ընդունվել է նոր աշխատող, և ես դասավանդել եմ տարական դասարաններին: 2014թ. մայիսի 31-ից ազատել են աշխատանքից՝ պատճառաբանելով, որ փոխարինող աշխատողին արձակուրդներին չեն վարձատրում: 2014թ. սեպտեմբերին կրկին ընդունվել եմ աշխատանքի՝ արդեն փոխարինելու ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին, և դասավանդել եմ 5-10-րդ դասարաններին: 2015թ. մայիսի 22-ին ես գնացել եմ աշխատանքի, աշխատանքս ավարտել եմ, և տնօրենը ինձ ազատել է աշխատանքից՝ առանց նախապես զգուշացնելու, քանի որ պիտի գա հիմնական աշխատողը: Ավարտել եմ Արթիկի պետական քոլեջի ֆիզկուլտուրայի բաժինը՝ կարմիր դիպլոմով: Հիմա ես հղի եմ և ուզում եմ իմանալ` իրավունք ունե՞ն հինգ ամսական հղի աշխատողին ազատել աշխատանքից: Նաև ուզում եմ իմանալ` ես կարո՞ղ եմ գնալ ֆիզ. արձակուրդ ժամանակից շուտ, քանի որ ունեմ հղիության հետ կապված խնդիրներ: Խնդրում եմ ձեզ որքան հնարավոր է շուտ պատասխանել իմ հարցերին: Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արդյո՞ք իրավունք ունեն հինգ ամսական հղի աշխատողին ազատել աշխատանքից

  1. Գուցե կոնկրետ չկարողանամ Ձեզ օգնել, բայց ասեմ, որ ինձ փոխարինող աշխատողը նույնպես մի քանի ամիս առաջ դեկրետ գնաց և վճարվեց: Կարծում եմ` Դուք հիմա պետք է տեղեկանք ներկայացնեք Ձեր գինեկոլոգից՝ Ձեր հղիության փաստի և ժամկետի վերաբերյալ և նաև այն մասին, որ Ձեզ անհրաժեշտ է արձակուրդում լինել ավելի շուտ: Դե դա երևի Ձեր բժիշկը պետք է իմանա` ինչպես ձևակերպել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *