Արդյո՞ք կազմակերպությունը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում

Հենրիխ․

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Առինջ Մոլլ տոնավաճառի մեջ հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության շրջանակներում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Հանրային սննդի գործունեությունը պետք է գործի շրջանառության հարկի դաշտում։

Հենրիխ
Հենրիխ
6 տարի առաջ

Հարգելի Ալլա, Երևան քաղաքի վարչական շրջաններից դուրս ոչ առևտրի կենտրոնում հանրային սննդի գործունեություն իրականացնող հարկ վճարողը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության շրջանակներում, իսկ իմ հարցը վերաբերում է կոնկրետ Երևանից դուրս առևտրի իրականացման վայրում հանրային սննդի գործունեություն իրականացնող հարկ վճարողը կարո՞ղ է աշխատել միկրոյով, թե՞ ոչ:

Tigran
Tigran
6 տարի առաջ

Ոչ, չի կարող, անգամ Երևանից դուրս առևտրի իրականացման վայրում հանրային սննդի գործունեություն իրականացնող հարկ վճարողը:

Anushik
Anushik
5 տարի առաջ

Այո, կարող եք: ՀՀ ՀՕ-ով բացառություն սահմանված է միայն Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողների համար: