Կարո՞ղ է կազմակերպությունը գործել միկրոձեռնարկատիրության համակարգում

Մելանյա.

Եթե կազմակերպությունը երկու գործունեություն է կատարել՝ ավտոտեխսպասարկում և կենցաղային սարքավորանքների վերանորոգում (շրջ. հարկով), կարո՞ղ է միկրոբիզնեսի դաշտ մտնել:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Ավտոտեխսպասարկման մասով միկրոբիզնեսի դաշտ մտնել չի կարող, քանի որ ավտոմեքենաների առևտրին հարակից գործունեություն է, կենցաղային սարքավորանքների վերանորոգման մասով՝ այո, կարող է, հետևաբար եթե պետք է երկուսով էլ զբաղվեք, մնացեք շրջ. հարկի դաշտում:

Ամիկում
Ամիկում
6 տարի առաջ

Հիմք ընդունելով դասակարգչի 45.20.1 կոդի պարզաբանումը՝

Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում

Այս ենթադասը ներառում է`
– ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկում և նորոգում
– ավտոմեքենաների լվացում, փայլեցում, ներկում կամ ներկերի փոշեցրում, լուսամուտների և հողմապակիների, նստոցների նորոգում
– դողերի և օդախցիկների նորոգում, տեղադրում, փոխարինում
– հակաքայքայիչ մշակում
– ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրում, եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ։

Հստակ կարելի է ասել, որ կարող եք աշխատել միկրոձեռնարկատության համակարգով: 45.1 և 45.3 խմբերում է վաճառքը: 043003060