Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող

Արման.

Բարև ձեզ: Կազմակերպության շրջանառությունը ՍՊԸ 2012թ. կազմել է 40 մլն. դրամ, այսինքն չի անցել ԱԱՀ շեմը` 58.35 միլիոն դրամ, բայց ունենք 3 հատ լիցենզիա, որոնցից յուրաքանչյուրի համար պետական տուրքը սահմանված է 80.000 դրամ * 3 = 240.000 դրամ: Այս դեպքում կազմակերպությունը 2013թ. դառնու՞մ է ԱԱՀ վճարող համարվող լիցենզիայի պետ. տուրքի պատճառով, թե՞ շրջանառության հարկ վճարող: ԱԱՀ օրենքի 3-րդ հոդվածի բ) ենթակետը էլ չի՞ գործում լիզենզիա համար: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող

  1. Կարծում եմ, որ 2013թ ԱԱՀ վճարող կհամարվեք միայն եթե համապատասխան դիմում ներկայացնեք հարկային մարմին: Համեմետեք 2012թ գործող և 2013թ հունվարի 01-ից ուժի մեջ մտած ԱԱՀ մասին օրենքի 3-րդ հոդվածները:

  2. Կազմակերպությունը մատուցում է շինարարական ծառայություն, ապա այս դեպքում դառնում է շրջանառության հարկ վճարող-5%, Արա, ես ճի՞շտ հասկացա: Շնորհակալություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *