Արդյո՞ք կազմակերպությունը ներկայացնելու է ԱԱՀ հաշվետվություն

Gayane.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել` եթե կազմակերպությունը շահույթ չհետապնդող ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է և ԱԱՀ -ով գործարքներ չի իրականացնում, ներկայացնելու՞ է արդյոք ԱԱՀ-ի եռամսյակային հաշվետվություն, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Արդյո՞ք կազմակերպությունը ներկայացնելու է ԱԱՀ հաշվետվություն

  1. Եթե ԱԱՀ դաշտում աշխատող կազմակերպություն չի, պարտավոր չի ԱԱՀ հաշվետվություն հանձնել:

  2. Եթե կազմակերպությունը չի գերազանցել 58,35 շեմը, ապա նա ԱԱՀ վճարող չի համարվում, այդ իսկ պատճառով հաշվետվություն չի ներկայացնում:

  3. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել` այս հոդվածը վերաբերվու՞մ է արդյոք հասարակական կազմակերպություններին, եթե այո, ապա անհրաժե՞շտ է ներկայացնլ ԱԱՀ -ի հաշվետվություն:
    Հոդված 2.զ)այն առեւտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որի կողմից նախորդ օրացուցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից հաշվարկված եկամուտների առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտներին, և (կամ) որի կողմից նախորդ օրացուցային տարում ապրանքների ձեռքբերման համար կատարման ենթակա ծախսերի առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *