Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. հասարակական կազմակերպությունը մեկ տարվա ծրագիր է շահել: Ունենք 5 աշխատող մանկավարժ և սոց. աշխատող: Դեկտեմբեր ամսին աշխատավարձից բացի պետք է նաև վճարեմ վերջնահաշվարկ, չէ՞: Նախապես եմ հարցնում, որպեսզի բյուջեն ճիշտ կազմեմ: Շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ

  1. Եթե աշխատողը օգտվելու է ամենամյա արձակուրդից, ապա ոչ վերջնահաշվարկը չօգտագործված արձակուրդն է:

  2. Այո, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի լուծման ժամանակ վերջանահաշվարկ պետք է վճարեք:

  3. Եթե Դուք աշխատողներին ձևակերպելու եք որպես վարձու աշխատող, այսինքն՝ կնքելու եք իրենց հետ աշխատանքային պայմանագիր, ապա Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծելիս պարտավոր եք կատարել աշխատողի հետ վերջնահաշվարկ։ Եթե աշխատողների հետ կնքելու եք քաղաքացիաիրավական պայմանագիր, ապա վերջնահաշվարկի հարց չկա։

  4. Հարգելի Գայանե, համաձայն եմ Ալլայի հետ, ուղղակի մի բան ավելացնեմ․ սովորաբար ՀԿ-ների դրամաշնորհներում լինում են նաև նախատեսված գործուղման ծախսեր, իսկ այդ դեպքում, եթե կնքել եք քաղաքացիաիրավական պայմանագիր, ապա տվյալ անձինք Ձեր աշխատակիցները չեն, և գործուղում չեք կարող ուղարկել նրանց։ Եթե այդ գումարը վճարեք, պետք է հարկեք այն։

  5. Հարգելի հաշվապահներ, փաստորեն եթե ես վերջնահաշվարկ եմ վճարելու դեկտեմբեր ամսին, նախահաշվային գումարս չի բավականացնելու վերջնահաշվարկին, ի՞նչ խորհուրդ կտաք։ Իսկ կարո՞ղ եմ աշխատողների աշխատավարձը հրամանով պակասացնել և ի՞նչ հիմնավորմամբ։

    1. Ինչքան էլ աշխատավարձի չափը պակասեցնեք, հաշվարկային 92 618 դրամից պակաս չնախատեսեք:

  6. Մենք էլ ենք դրամաշնորհներով աշխատում, մեզ մոտ վեց ամիս հետո 10 օրով, հետո էլի ինչ-որ ամիս 10 օրով արձակուրդ ենք ուղարկում, որ վերջնահաշվարկի խնդիր չլինի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *