Արդյո՞ք կա տարբերություն նպաստի հաշվարկի մեջ

Նունե.

Եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում` 3 տարի ժամկետով, և երրորդ տարվա մեջ կրկին պետք է գնա ֆիզ. արձակուրդ, կասե՞ք, թե ինչպես է հաշվարկվում միանվագ տրամադրվող գումարը, և արդյո՞ք կա տարբերություն երկրորդ և երրորդ տարիներին գնալու միջև: Շնորհակալություն:

Կիսվել՝

2 մեկնաբանություն - “Արդյո՞ք կա տարբերություն նպաստի հաշվարկի մեջ

  1. Բարև Նունե, 3 տարի երեխայի խնամքի ընթացքում նորից ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում մայրության նպաստի համար հաշվարկվող միջին աշխատավարձ վերցվում է ֆիզ. արձակուրդ գնալու օրվա դրությամբ նրա անվանական աշխատավարձը՝ այսինքն պայմանագրով ֆիքսված ամսական աշխատավարձը (հաստիքը):

  2. Իսկ մնացածը արդեն պարզ է, միջին աշխատավարձը բաժանվում է 30,4-ի և բազմապատկվում 140 օրով, եթե չկան բարդություններ (կեսարյանի դեպքում օրերին գումարվում է լրացուցիչ օրերը՝ հիմնականում 15 օր):

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *