Արդյո՞ք կոնտակտավոր աշխատակիցները դրամական օգնություն ստանում են

Գայանե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ կոնտակտավոր աշխատակիցները, որոնք պարետի որոշմամբ ինքնամեկուսացվել են՝ դրամական օգնություն ստանում են, թե՞ ոչ: Եթե այո, ի՞նչ իրավական ակտով է գործընթացը կարգավորվում: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Արդյո՞ք կոնտակտավոր աշխատակիցները դրամական օգնություն ստանում են

  1. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերին վերաբերող իրավական ակտերում նման դրույթ սահմանված չէ։

    0
  2. Կոնտակտավոր անձը, եթե բերում է բուժ. հաստատությունից բյուլետեն, ապա ստանում է հիվանդության նպաստ։ Այլ բան նախատեսված չէ։

    0
  3. Ընկերության կողմից դրամական օգնության տրամադրելը ֆիրմայի իրավասության ներքո է, իսկ ինչ վերաբերում է միջոցառումների ցանկում ներգրավված լինելուն, ապա պետք է աշխատակիցը իր տվյալները մուտքագրի համապատասխան միջոցառումներից մեկում՝ /https://dimum.ssa.am/, որի հիման վրա իրեն համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի՝ տրամադրվում է, թե չէ:

    0
  4. Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները վերաբերում են մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին, անհատ ձեռնարկատերերին։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *