Արդյո՞ք հասնում է վերջնահաշվարկ

Շուշանիկ.

Խնդրում եմ հնարավորինս ստույգ պատասխանեք հարցիս: Աշխատանքի եմ ընդունվել 01.09.2002թ: Աշխատանքից ազատվել եմ 15.10.2011թ. իմ դիմումի համաձայն: Աշխատել եմ դպրոցում որպես համակարգչային կաբինետի օպերատոր, աշխատավառձս 50000 դրամ: Առձակուրդս տրվել է ամեն տարի հուլիսի 1-28-ը: Ուզում եմ իմանալ, արդյո՞ք ինձ հասնում է վերջնահաշվարկ և ինչքա՞ն:
Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արդյո՞ք հասնում է վերջնահաշվարկ

  1. Վերջնահաշվարկ հասնում է միշտ: Պարզաբանեմ ասածս: Վերջնահաշվարկը չօգտագործված արձակուրդի փոխհատուցման և չվճարված աշխատավարձի գումարն է: Այսինքն, վերջնահաշվարկի Ձեր գումարը իմանալու համար պետք է պարզեք, թե քանի օր չօգտագործված արձակուրդ ունեք և քանի օրվա/ամսվա աշխատավարձ չեք ստացել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *