Արդյո՞ք ՀԴՄ ունենալը պարտադիր է

Հասմիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, չե՞ք ասի, թե փաստաբանի համար, որն աշխատում է ԱՁ-ով և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ է, մեկ տարի է գործում և եկամուտ չի ունեցել, արդյո՞ք ՀԴՄ ունենալը պարտադիր է: Շնորհակալություն:

Կիսվել՝

2 մեկնաբանություն - “Արդյո՞ք ՀԴՄ ունենալը պարտադիր է

  1. Այո, պետք է: Ընտանեկան ձեռնարկատիրությունը ՀԴՄ կիրառելուց չի ազատում: Օրինակ՝ եթե 3 անգամ բռնվեն ՀԴՄ չկիրառելուց, կզրկվեն ընտանեկան ձեռնարկատիրություն լինելուց: ՀԴՄ կիրառության մասին կարդացեք ՀՕ 380-րդ հոդվածի առաջին մասում:

    Հոդված 380. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ոլորտները

    1. Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

  2. Անշուշտ տվյալ դեպքում ՀԴՄ ունենալը պարտադիր է: Անկախ եկամուտից՝ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը կանխիկ գործարք անելու դեպքում պարտավոր է ունենալ ՀԴՄ:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *