Արդյո՞ք հյուրանոցային ծառայությունները կարող են գործել միկրոձեռնարկատիրության դաշտում

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մարզում գործող հյուրանոցը, եթե նաև ունի նախաճաշ, ճաշ ծառայություններ, ինչպե՞ս է հարկվելու։ Կարո՞ղ է գործել միկրոյի դաշտում, թե՞ շրջանառության հարկի դաշտում է գործելու։ Ուղղակի շրջհարկի դեպքում ճի՞շտ եմ հասկանում, որ հանրային սննդի մասով հարկվելու է 6 տոկոս, նվազեցնելով 3 տոկոս, իսկ ծառայությունների մասով՝ 20 տոկոս։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, կարող է հյուրատունը գործել միկրոյի դաշտում, եթե սնունդը իր հաճախորդներին է մատուցելու, իսկ եթե նաև դրսի մարդկանց, ապա միկրոյի համակարգում գործել չեք կարող: Եթե ուզում եք երկուսն էլ իրականացնեք, ուրեմն գործեք շրջհարկի համակարգում:

Անի

Այսինքն, եթե հյուրանոցում նաև հաճախորդներին մատուցվում է սնունդ, կարելի է աշխատել միկրոյով, իսկ հետո, երբ շեմը գերազանցենք անցնենք շրջ հարկի դաշտ, այդ դեպքում ո՞նց է հարկվելու, դա չեմ հասկանում, դա չի՞ համարվում հանրային սննդի գործունեություն, թե՞ ուղղակի ծառայության 5%-ն է գործում:

Tigran

Երբ շեմը գերազանցենք կանցնեք կամ շրջ հարկի դաշտ կամ ԱԱՀ-ի,եթե միայն որպես հյուրանոց գործեք: Կրկնեմ չմնացող մարդկանց սնունդ տալը դա արդեն դիտվելու է հանրային սննդի գործունեություն;

Անի

Այսինքն, մնացող մարդկանց սնունդ տալը ներառվելու է ծառայության ինքնարժեքում և հարկվելու է, եթե շրջհարկի դաշտում է 5 տոկոսով։ Բայց ի՞նչ հիմքով, հաճախորդներին սնունդ տալը չի համարվում հանրային սննդի գործունեություն, օրենքում նշված է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում` առաքմամբ) և (կամ) սպառման կազմակերպումը: Այդ գործունեությունը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, մասնավորապես սպասարկումը, մուտքի թույլտվությունը:

Tigran

Դա նշված է միկրոյի չթույլատրվողների հոդվածում: Հյուրանոցում մնացող հաճախորդին սննդով ապահովելը՝ վճարի մեջ ներառելով ու առանց ներառելու չի համարվում հանրային սննդի գործունեություն: Այո, էությամբ դա ևս խոհարարական արտադրանքի օտարում և (կամ) սպառման կազմակերպում է, բայց առանց առաքման: Որ մեր մոտի հայտնի հյուրանոցից օգտված լինեիք՝ ավելի լավ կպատկերացնեիք, այնտեղ մի մասը վճարի մեջ է, մի մասը՝ ոչ: Դա ընդհանուր կանոն է:

Անի

Բայց նշված է օտարումը՝ այդ թվում առաքմամբ և սպառումը։ Չեմ հասկանում ես։ Բա էլ ո՞ր գործունեություններն են հանրային սնունդ, օրենքում շատ անհասկանալի է գրված։ Խնդրում եմ բերեք մի քանի օրինակ։

Tigran

Այո նկատի ունեն վաճառքը առաքմամբ, ու տեղում սեղաններին սնվելը որպես սպառման կազմակերպում: Հանրային սնունդ է արագ սննդի կետը՝ բիստրոն, սրճարանը, ռեստորանը, մասնագիտացված սննդի օբյեկտները՝ պիցերիաներ, սուշի բարեր, խինկալանոց և այլն: