Արդյո՞ք հնարավոր է, որ կազմակերպությունը առանց տնօրեն գործունեություն ծավալի

Լիանա.

Բարև ձեզ:

Կազմակերպությունը զբաղվելու է արտադրությամբ և նախատեսում է աշխատանքի ընդունել ընդամենը մեկ բանվորի: Արդյո՞ք հնարավոր է տնօրեն որպես այդպիսին չունենալ և առանց տնօրենի գործունեություն ծավալել, և հիմնադիրը կարո՞ղ է տվյալ անձի հետ պայմանագիր կնքել:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Արդյո՞ք հնարավոր է, որ կազմակերպությունը առանց տնօրեն գործունեություն ծավալի

    1. Շնորհակալություն, Արմեն: Խոսքը ՍՊԸ-ի մասին է, պարզապես ես նայում եմ օրենքը, կարծես թե չի արգելում, միգուցե պրակտիկայում ընդունված չէ՞։

      0
  1. Հարգելի Լիանա,
    Ընկերության անունից կարող է հանդես գալ միայն ընկերության գործադիր մարմինը (գլխավոր տնօրենը, նախագահը և այլք), որն ընտրվում է ընկերության ընդհանուր ժողովի կողմից։
    Միայն ընկերության գործադիր մարմին է ՍՊԸ-ների մասին ՀՀ օրենքի 43 հոդվածով վերապահված ընկերությունը ներկայացնելու իրավասություններ։
    Նույն այդ մեկ բանվորին աշխատանքի ընդունել կարող է միայն գործադիր մարմինը։ Հիմնադիրն այդպիսի իրավասություն չունի։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *