Արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ

Hermine.

Բարև Ձեզ, ՀՀ ԱՕ 186 հոդցածի 6-րդ մասի համաձայն գործատուն կարող է չվճարել աշխատավարձ՝ ելնելով արտակարգ դրությունից: Հարց. արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ, և կարո՞ղ է գործատուն չաշխատած օրերի համար չվճարել պարապուրդ, այլ վճարել փաստացի աշխատանքի եկած օրերի համար:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ

  1. Եթե աշխատանքը չի կատարվում հեռավար, ապա գործատուն կարող է համարել աշխատանքի ընդհատում և վճարել փաստացի աշխատած օրերի համար։

  2. Ոչ, աշխատողի մեղքով առաջացած պարապուրդը ենթակա է վճարման սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով, բայց, եթե պարապուրդը չի առաջացել գործատուի մեղքով, ապա պարապուրդի համար գործատուն ոչ թե չի վճարում, այլ կարող է չվճարել:

  3. Ոչ, չի համարվում, եթե համաձայն պարետի որոշումների համաձայն տվյալ տեսակի գործունեությանը թույլատրվում է գործել:

  4. Հուլիս ամսվա համար գործատուն կարող է վարձատրել՝ համապատասխան աշխատած օրերի, եթե պարապուրդը գործատուի մեղքով չէ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *