Արդյո՞ք ներմուծմամբ զբաղվող Ա/Ձ-ի համար կնիք ունենալն անհրաժեշտ է

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ: 1. Ներմուծող Ա/Ձ-ի համար արդյո՞ք պարտադիր է կնիքի առկայությունը, եթե այո, ապա որտեղ է օգտագործվում:
2. Ա/Ձ-ն ցանկանում է ներմուծել մեքենա, արդյո՞ք կա դեպք, որի համաձայն հնարավոր է չվճարել ԱԱՀ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Արդյո՞ք ներմուծմամբ զբաղվող Ա/Ձ-ի համար կնիք ունենալն անհրաժեշտ է

  1. 1. Ներմուծող Ա/Ձ-ի համար արդյո՞ք պարտադիր է կնիքի առկայությունը, եթե այո, ապա որտեղ է օգտագործվում:Ավելի շատ բանկում՝ թղթային գործարքների համար:
    2. Ա/Ձ-ն ցանկանում է ներմուծել մեքենա, արդյո՞ք կա դեպք, որի համաձայն հնարավոր է չվճարել ԱԱՀ: Այո կա, նայած ինչ մեքենա է ներմուծվում, ԱՏԳԱԱ-ն կարևոր է:

    1. Տիգրան ջան, այսինքն հնարավոր է՞ նաև չունենա կնիք, խնդիր չի՞ լինի ներմուծման համար։ Եվ մեքենան որը ցանկանում է ներմուծել անձնական օգտագործման մեքենա է, որ ԱՏԳԱԱ ծածկագրով մեքենաներն են ազատված ԱԱՀ-ից, որտե՞ղ կարող եմ նայել:

      1. Նախ դրա համար պետք է լինել ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերեր, իսկ այդ դեպքում ԱԱՀ-ից ազատված են 18 և ավելի մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար նախատեսված ավտոմեքենաները: Կարող եք մինրև 18 մարդ (ներառյալ` վարորդը) տեղափոխելու համար նախատեսված ավտոմեքենան ներմուծել ու վաճառել վճարելով ԱԱՀ-ն:

  2. Բարև Ձեզ ինձ կասեք, արհմիության նախագահի ընտրությունը ինչպե՞ս է իրականացվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *