Արդյո՞ք որպես ԱՁ գրանցված լինելը համարվում է ստաժ

Լուսինե․

Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն սոց․ վճար վճարող է համարվում, վճարու՞մ է 5 000 դրամ անկախ այն ամենից, որ տվյալ ամսում եկամուտ չի ունեցել, և ստաժ հաշվարկվու՞մ է ԱՁ-ի համար: Շնորհակալ եմ։

1+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Արդյո՞ք որպես ԱՁ գրանցված լինելը համարվում է ստաժ

  1. Եթե Ա/Ձ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում կամ շրջանառության հարկով` ստաժ համարվում է:

    0
  2. Եթե Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով, ապա անկախ եկամուտ ունենալու փաստից վճարում է ամսական 5 000 + սոց. վճար 5 000, դա ստաժ է համարվում։ Բայց, եթե միկրոյով եք աշխատում, չեք վճարում Ա/Ձ-ին վերաբերող ոչ մի հարկ ու ստաժ չի համարվում:

    0
  3. Աշխատանքային ստաժում հաշվառվում են՝
    2) ԱՁ լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում արտոնագրային հարկ (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` արտոնագրային վճար) վճարելու ժամանակահատվածները, բացառությամբ այն ժամանակահատվածների, երբ անհատ ձեռնարկատերը համարվել է բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ կամ օգտվել է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքով կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնություններից։
    2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ՀՀ-ՈՒՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԼԻՆԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՆՈՏԱՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺՈՒՄ, ԵԹԵ ԱՆՁԸ ՎՃԱՐԵԼ Է ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *