Արդյո՞ք բարձրագույն կրթության տարիները համարվում են որպես ստաժ

Անահիտ.

Բարձրագույն կրթության տարիները հաշվվու՞մ են աշխատանքային ստաժի մեջ, գրառումը պարտադի՞ր է աշխատանքային գրքույկում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Mikayel

Համաձայն ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի՝
2. Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի, իսկ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելիս սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև`
6) ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի.
Համաձայն նույն օրենքի 32-րդ հոդվածի՝
1. Մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
Սոցիալական վճարներ կատարելը և աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաստատվում է սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների հիման վրա:
3. Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

Մանյա

Այո, եթե ավարտելուց հետո 3 տարվա ընթացքում աշխատում եք, էլեկտրոնային երևում է, գրքույկը էլ չի կիրառվում:

Knarik Hokhanyan

Այո, եթե սովորել եք ԲՈՒՀ-երից որևէ մեկի ցերեկային բաժիններից մեկում: Գրառում պետք չի աշխատանքային գրքույկում, կա դիպլոմ, որտեղ գրված են ընդունվելու և ավարտելու տարիները, իսկ եթե նշված չեն, կբերեք տեղեկանք ԲՈՒՀ-ից:

Tigran

Բարձրագույն կրթության տարիների գրառումը աշխատանքային գրքույկով չի, այլ դիպլոմով ու բուհի տեղեկանքով:

Վարսենիկ Հարությունյան

Բարև Ձեզ: Կարող եք ասել՝ հեռակա ուսումնական համաարգով սովորած տարիները կարո՞ղ են համարվել մասնագիտական ստաժ:

Last edited 2 տարի առաջ by Վարսենիկ Հարությունյան