Արդյո՞ք պարտավոր են անձին տեղափոխել այլ աշխատանքի

Սաթենիկ․

Բարև ձեզ։ Ես աշխատում եմ բժշկական կենտրոնում դեկրետում գտնվող անձի փոխարեն, որը վերադարձել է աշխատանքի։ Արդյո՞ք պարտավոր են ինձ տեղափոխել այլ աշխատանքի, թե ես ազատվելու եմ աշխատանքից։

4 մեկնաբանություն - “Արդյո՞ք պարտավոր են անձին տեղափոխել այլ աշխատանքի

  1. Հարգելի Սաթենիկ, Ձեզ հետ կնքվել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, որը գործել է մինչև հիմնական աշխատողի վերադառնալը: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գործատուն պարտավոր չէ տեղափոխել Ձեզ այլ աշխատանքի: Կարդացեք Աշխատանքային օրենսգրքի հոդված 111. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը նրա գործողության ժամկետը լրանալու պատճառով:

  2. Հարգելի Սաթենիկ, ճիշտ է՝ լավ բան չի աշխատանքից ազատվելը, բոլորս ենք հասկանում, բայց Ձեր ղեկավարը բարի է եղել Ձեր նկատմամբ, որը ցանկացել է Ձեզ օգնել, որովհետև արձակուրդից վերադարձողը, ըստ օրենքի, աշխատանքի մեջ է և այդ ժամանակահատվածում նա գտնվել է դեկրետում և նրան աշխատանքից չեն ազատել:

  3. Պարտավոր չեն, եթե այլ հաստիք չկարողանան առաջարկել, իրավունք ունեն ազատման:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *