Արդյո՞ք պետք է գույքահարկի հաշվետվություն ներկայացնել

astxik.

Հարգելի հաշվապահներ, եթե մեքենա եմ վարձակալել, ապա այդ մեքենայի գույքահարկի հաշվետվություն ներկայացնելու՞ եմ և գույքահարկ վճարելու՞ եմ: Թե՞ դա սեփականատերն է անելու: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Արդյո՞ք պետք է գույքահարկի հաշվետվություն ներկայացնել

  1. Գույքահարկը հարկատուի սեփականության իրավունքով պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վճարվող հարկ է, հետևաբար, գույքահարկ պետք է վճարի մեքենայի սեփականատերը, այնպես որ անհրաժեշտ չէ նաև գույքահարկի հաշվետվություն ներկայացնել: Վարձակալը միայն 10 տոկոս եկամտահարկ է պահում վարձավճարից:

    0
  2. Հաշվետվություն չեք ներկայացնելու, իսկ վճարելու պարտականությունը կախված է վարձակալության պայմանագրի պայմաններից:

    0
  3. Հարգելի Աստղիկ, անկախ պայմանագրային պարտավորություններից, գույքահարկը և հողի հարկը` համաձայն գույքահարկի և հողի հարկի մասին ՀՀ օրենքների, հաշվարկվում և վճարվում է սեփականատիրոջ անվամբ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *