02/11/2026

գույքահարկ

Արամ Առաքելյան․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն նախապատրաստվում է լուծարման։ Առաջացել է հետևյալ հարցը․

Լուծարման համար ՍՊԸ-ն պետք է վճարի ԱԱՀ և Գույքահարկ։ Սակայն կադաստրային գինը այնքան բարձր է, որ ԱԱՀ ՍՊԸ-ն վճարել չի կարող։ Ինչպիսի՞ հնարավորություններ կան լուծարման գործընթացը ավարտելու համար։

Հայկ․

Բարև ձեզ! 

2007թ.-ին Նոտարական կարգով վաճառել եմ իմ ավտոմեքենան, սակայն գնորդը մինչև այժմ չի անվանափոխել ավտոմեքենան իր անունով։ Պատահաբար տեղեկացա, որ գնորդը մեքենայի գույքահարկ վճարել է մինչև 2015 թվականը։ 

2015թ մինչև 2025թ. Մեքենայի գույքահարկը փաստացի վճարված չէ։ 

ՀԱՐՑ 1.

Այս դեպքում ո՞վ պետք է վճարի մեքենայի գույքահարկը’ մեքենան վաճառողը, թե՞ գնորդը։

ՀԱՐՑ 2.

Գործու՞մ է արդյոք այս դեպքում վաղեմության ժամկետի օրենքը։

Նշեմ, որ որևէ անգամ գույքահարկի պարտքի վերաբերյալ չեմ ծանուցվել։

Շնորհակալություն։

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կարո՞ղ եք ասել․

1) եթե Աձ ն կամ կազմակերպությունը զբաղվում է մեքենաների ներմուծմամբ և վաճառքով, ներմուծման ժամանակ մաքսազերծումից և ԱԱՀ-ի վճարումից հետո իրականացվում է ավտոմեքենայի պետական գրանցումը։ Գույքահարկի վճարումը ե՞րբ է կատարվում՝ վաճառքի պահին կազմակերպությանը հասանելիք մասի չափո՞վ։

2) ներմուծված ավտոմեքենաների վաճառքի ժամանակ, եթե տրամադրվում է երաշխիք, դա ինչպիսի՞ փաստաթղթով է կարատրվում։ Երաշխիքային սպասարկման ծախսերը շահութահարկով ծախս համարվու՞մ են, թե՞ նախօրոք դրանք պետք ներառվեն ավտոմեքենայի արժեքի մեջ։ Դրանք իրացմա՞ն ծախսեր են, թե՞ գործառնական այլ ծախսեր, և ծախսված նյութերի և մատուցված ծառայությունների ԱԱՀ-ն հաշվանցվու՞մ է, թե՞ սկզբից մտնում է ինքնարժեքի մեջ և բարձր գնով վաճառվում, իսկ սպասարկումը իրականացնելիս ճանաչում ծախս և հաշվանցում։

3) Ավտոմեքենա ներկրող ԱՁ-ն կարո՞ղ է արդյոք աշխատել շրջհարկով։

Մայիս Հովհաննիսյան.

Բարև Ձեզ: Այսպիսի խնդիր է առաջացել. քաղաքացու ավտոմեքենան հափշտակվել է և գտնվում է “փնտրվող համարանիշների հաշվառման շտեմարանում”, իսկ գույքահարկի հաշվարկումը շարունակվում է: Այդ դեպքում՝ ի՞նչ կարգով կարելի է դադարեցնել գույքահարկի հաշվարկը:

Լևոն.

Բարև Ձեզ: Մեքենայի առքուվաճառքի համար գույքահարկի զրոյականը ներակայացնելուց վճարվում է մինչև վաճառքի գործարքի կատարման ամիսը ներառյա՞լ, թե՞ ամբողջ տարվա համար։ Վաճառքը կկայանա այս հունվարին։ Եվս մեկ հարց. եթե մեքենայի գնորդը ՌԴ քաղաքացի է և լիազորել է ՀՀ քաղաքացուն գնելու ավտոմեքենան, ապա այդ դեպքում առքուվաճառքի պայմանագիրը նոտարական վավերացման կարիք ունի՞։ Կանխավ շնորհակալություն։

Մելինե.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը հողի հարկի և գույքահարկի հաշվետվություն պետք է ներկայացնի մինչև դեկտեմբերի 1-ը, թե՞ միայն վճարում է այդ գումարը: Եթե կարող եք` հղում տվեք: Շնորհակալություն:

Գրիգոր․

Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են
վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կազմակերպությունները փոխադրամիջոցի գույքահարկի հաշվետվություն չեն ներկայացնում:

Մարինե.

Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս կարելի է տարբերակով ուղարկել գույքահարկի և հողի հարկի հաշվետվությունները:

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Մեքենան ուզում են վաճառել, ուզում եմ հասկանալ գույքահարկը ճիշտ են ասում, թե՞ ոչ: 2001թ. մեքենա է, 254 ձիաուժով, գույքահարկի մասին օրենքում ասվում է հետևյալը. Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը: Այսինքն` 115 500-ի 50 տոկոսը 57 500 է: Երեք տարի գույքահարկ չի մուծվել, այսինքն՝ 3 * 57 750 = 173 250։ Ես սխա՞լ եմ հաշվել, որովհետև մեր մոտի քաղաքապետարանում մոտ 421 000 դրամ ասացին։ Եվ հետո ասացին, որ այդ նվազեցումը չի վերաբերվում մեքենայի գույքահարկին, այլ կարող է վերաբերել տեխ․ զննմանը կամ ԱՊՊԱ -ին։ Շատ եմ խնդրում օրենքի հղումով պատասխանեք։ Նախապես շատ շնորհակալ եմ։

УРЕНИ.

Հարգելի ընկերներ: Անշարժ գույքի հարկի վճարումը չի կատարվել 2016-2020թթ.: Խնդրում եմ օգնել՝ որքա՞ն կկազմի անցած տարիների գույքահարկը տուգանքների հետ միասին, եթե տարեկան գույքահարկը կազմում է 5 560 դրամ:

Հարութ.

Բարև ձեզ։ Իմ մեքենան ես լիազորագրով տվել եմ ընկերոջս, և նա մեկնել է Ռուսաստան։ Հիմա գույքահարկը գալիս է իմ վրա։ Ինչպե՞ս անել, մեքենան այստեղ չէ և այստեղ չի շահագործվում։

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ․
1․ հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստների արտացոլում,
2․ գույքահարկի արտացոլում,
3․ հաշվարկային հաշվից կանխիկ դրամի մուտքագրում դրամարկղ: