Արդյո՞ք պետք է վճարել եկամտահարկ

Մարո.

ՍՊԸ-ն ֆիզ. անձից գնել է գյուղտեխնիկա և գյուղատնտեսական մթերքներ: Արդյո՞ք պետք է վճարենք եկամտահարկ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Արդյո՞ք պետք է վճարել եկամտահարկ

  1. Բարև ձեզ:
    Միանշանակ պետք է հարկվի և վճարվի եկամտահարկ: Եթե ֆիզ. անձը հայտնի է, և ունեք նրա անձնագրրի պատճեն, ապա 10 տոկոս եկամտահարկ, իսկ անհայտ անձից գնման դեպքում 11 տոկոս եկամտահարկ:

  2. ՀՀ օրենքը Եկամտահարկի մասին, հոդված 21.
    Եթե գնումը կատարվել է առանց հիմնավորող փաստաթղթի, ուրեմն պետք է վճարել 11տոկոս եկամտահարկ, իսկ եթե կան հիմնավորող փաստաթղթեր, հանդես եք գալիս որպես հարկային գործակալ և վճարում եք 10 տոկոս եկամտահարկ:

  3. Զուգահեռ հարց առաջացավ, երբ ֆիզ անձից գնում ենք անում, արդյո՞ք պարտադիր է քաղ. իրավական պայմանագիրը, երբ ունենք գնման ակտ, միաժամանակ ունենք անձնագրի տվյալները, հաշվարկում ենք 10 տոկոս եկամտահարկ: Կամ միևնույն անձից ամսվա մեջ 300000 չանցնող մի քանի գնման ակտ ենք կազմում, կարո՞ղ ենք մեկ պայմանգրով այդ հարցը լուծել: Այսինքն ամսվա մեջ 1 մլն-ի ապրանք ենք առնում, բայց մի քանի գնման ակտով, որպեսզի ավելորդ 300000-ի խնդիր չառաջանա: Եվ վերջին հարցս, այս դեպքում, երբ նույն ֆիզ. անձից եկամուտն անցնում է 390000-ը, պետք է եկամտահարկի տարեկան տեղեկագրում նշել նրա անունը, բայց այս դեպքում հաշվարկված սոց. վճարի պահը բաց կթողնենք, այնպես չէ՞:

  4. Հարգելի Մարո, եթե նշված գյուղմթերքը ֆիզ. անձի արտադրանքն է, այսինքն ֆիզ. անձը տեղեկանք է բերել գյուղապետարանից, որ ունի հողամաս և աճեցրել է այսքան կգ այսինչ տեսակի գյուղմթերք, ապա այդ մասով նա ազատվում է եկամտահարկից (“Եկամտահարկի մասին” ՀՀ օրենք, հոդված 11), այսինքն Դուք չեք հանդիսանում հարկային գործակալ և եկամտահարկ չեք պահում նրանից: Իհարկե, եթե այդ ֆիզ. անձը ուղղակի վաճառում է այդ մթերքը, և այն իր արտադրանքը չէ, ապա վերոնշյալ կարծիքները ճիշտ են:

    Գյուղտեխնիկայի մասով եկամտահարկ միանշանակ հաշվարկվում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *