Բարև Ձեզ, ԱՁ-եմ, Շրջանարության հարկման դաշտում, մատուցում եմ հեռահար ՏՏ ծառայություններ։ Հաճախորդներս տարբեր երկրների (նաև ՀՀ) իրավաբանական և ֆիզ․ անձիք են։ Իրավաբանական հաջախորդների հետ աշխատում եմ հաշիվ-վավերագրերով, սակայն ֆիզ․ անձերի հետ աշխատելուց, հաշիվ-վավերագիր գրելու համար հարկավոր է հավաքագրել ֆիզ․ անձի անձնագրային տվյալները, ինչը միշտ չէ, որ հնարավոր է (ուղղակի անհիմն են համարում դրա տրամադրումը)։
Ուսումնասիրելով օրենքը, ըստ ՀՕ Հոդված 55, 4-րդ կետի, 10-րդ մասի “գ” կետի՝ պարտադիր է լրացնել ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը։ Ստացվում է, եթե ես այս տվյալները չունեմ, ապա կազմված հաշիվ-վավերագիրը օրինական չէ։ Մյուս տարբերակն է, ունենալ ֆիզիկական ՀԴՄ սարք և վճարումը արտածել ՀԴՄ-ի տեսքով, սակայն այստեղ էլ հարց է առաջանում՝ ինչպե՞ս տրամադրել ՀԴՄ-ը կտրոնը այլ երկրում գտնվող հաճախորդին։
Իհարկե, նաև տարբերակ է օգտագործել էլեկտրոնային ՀԴՄ, սակայն այստեղ էլ հարցեր կան՝ օրենքը պահանջում է ունենալ կայք կամ հավելված, որը պետք է բավարարի պահանջներին՝ https://www.arlis.am/hy/acts/224310 (ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ)։
Պետք է նշեմ, որ կայք չունեմ, ծառայությունները մատուցվում են մեսսենջերի կամ էլ․ փոստի միջոցով։ Ին՞չ տարբերակներ կառաջարկեք աշխատելու։ Կամ եթե կա որևէ պարզաբանում ՊԵԿ-ից նման կերպ աշխատելու վերաբերյալ, խնդրում եմ կիսվել հղումով։