Արդյոք գործու՞մ է երեխայի ծնվելու օրվանից հետո հայրերին տրամադրվող 3 օրյա արձակուրդը

Անահիտ.

Հարգելի հաշվապահներ,
Երեխայի ծնունդից հետո հայրերին տրամադրվող 3 օր արձակուրդը գործու՞մ է, թե՞ ոչ, և նոր օրենքը կապված 5 օրյա վճարվող արձակուրդի հետ՝ դա դեռ չի՞ գործում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Արդյոք գործու՞մ է երեխայի ծնվելու օրվանից հետո հայրերին տրամադրվող 3 օրյա արձակուրդը

  1. – Նախատեսվում է օրենսգիրքը լրացնել նոր՝ «հայրության արձակուրդ» տերմինով, ըստ որի երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ կտրամադրվի 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար կվճարվի աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով։
    – Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից:

    0
  2. ՀՕ նախատեսում է հայրերի համար միայն այս հոդվածը:
    Հոդված 176. Չվճարվող արձակուրդը
    1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է`
    1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը:

    0
  3. Այո, գործում է, ԱՕ հ. 176 1. Աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է`
    1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը:

    0
  4. Այո, գործում է։ Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ՝ գործատուի հաշվին:

    0
  5. ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՕ-ՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    ………….
    Հոդված 3. Օրենսգրքի 171-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
    «6) հայրության արձակուրդը:»:
    Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել նոր 176.1-ին հոդվածով. «Հոդված 176.1. Հայրության արձակուրդը
    1. Երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:»:»:
    Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը
    ……………
    2. Սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *