Արդյո՞ք հասնում է տուգանք

Արփինե.

Բարև բոլորին: Խնդրում եմ ձեզ, պատասխանեք իմ մի քանի հարցերին:
1. Եթե նախորդ հաշվապահը չի ներկայացել վիճ. վարչություն և 2009թ. հաշվետվություն չի ներկայացրել, և եթե ես այս տարի ներկայանամ, ինձ կտուգանե՞ն, թե՞ ոչ: Եթե տուգանեն, ապա ի՞նչ գումարի չափով:
2. Ես այս եռամսյակում ունեցել եմ 5-ից ավել աշխատակից, շփոթել եմ և այս եռամսյակի հոկտեմբեր ամսվա համար ամսական հաշվետվություն եմ ներկայացրել` եռամսյակայինի փոխարեն: Հիմա ուզում եմ մյուս 2 ամիսների համար ոչինչ չներկայացնել: Ամսական հաշիվ կներկայացնեմ մյուս եռամսյակում: Իմ այդ սխալի համար ինձ կտուգանե՞ն, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արդյո՞ք հասնում է տուգանք

  1. 1.Վիճ. վարչության հաշվետվությունը չներկայացնելու համար ձեզ չեն կարող տուգանել: Նախապես ձեզ նամակով պիտի զգուշացնեն, որ դուք սկսեք վիճ. վարչությունում հաշվետվություն ներկայացնել: Պարտադիր չի ներկայացնելը, եթե ձեզ չեն տեղեկացրել, ձեզ չեն կարող տուգանել:
    2. եթե ունեցել եք այս եռամսյակում 5-ից ավել աշխատող, դուք պիտի ներկայացնեիք հենց ամսական հաշվետվություն, դուք չեք շփոթվել կամ հարցը սխալ եք ձևակերպել:

    0
  2. Հարգելի Արփինե ջան 1-ին հերդին Ձեզ անհրաժեշտ է տեղեկանալ թե նախկին հաշվապահը ստացել է ծանոցում Վիճ. բաժնից, քանի որ գործունեության սկսման պահից` պետ գրանցման բաժինը իրազեկում է Վիճ. Վարչության բաժնին……
    2-ը հարցի վերաբերյալ Ձեզ պետք է ներկայանալ հարկային տեսչություն և պարզել, ինչքանով որ ես հասկացա Ձեզ մոտ աշխ. թիվը աճել է 09-ամսում, այսինքն 07 և 08-ամիսները չեն երևում….. 094 304 904 զանգահարեք ես կոգնեմ Ձեզ այդ հարցերը ուղղել:

    Լրացում – Առաջին կարծիքը ինձ չի պատկանում

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *