Արդյոք ճի՞շտ է ընտրվել գործունեության տեսակի կոդը

Բարև Ձեզ: Սեպտեմբերի 30-ին ես գրանցել եմ շրջանառության հարկով սոցիալական մեդիա մարքեթինգի ծառայություններ մատուցելու Ա/Ձ, աշխատողներ չունեմ: Խնդրում եմ Ձեզ հուշել՝ ի՞նչ կետեր պետք է լրացնեմ 232 ձև-ի մեջ, եթե չեմ սխալվում ինձ վերաբերվում է 16-րդ կետը։
Նաև կասե՞ք ճիշտ եմ ընտրել գործունեության տեսակի կոդը՝ M73120 և տեսակարար կշիռ (%) դաշտում արդյո՞ք պետք է լրացնեմ 100։
Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Արդյոք ճի՞շտ է ընտրվել գործունեության տեսակի կոդը

  1. M73.12.0 Գովազդի տարածման հետ կապված գործունեությունը ներկայացնում է
    Այս ենթադասը ներառում է` – զանգվածային լրատվական միջոցներում ներկայացուցչություն` զանգվածային լրատվական միջոցներում գովազդի համար ժամանակի և տեղի գնման և վերավաճառքի ծառայություններ:
    Կարծում եմ ավելի ճիշտ է ձեր դեպքում M73.11.0 Գովազդային գործակալություններ,
    քանի որ ձեր գործը սա է Սոցիալական մեդիայի մարքեթինգ, SMM [էս-էմ-էմ], ՍՄՄ, լսարանի մեծացման, բրենդի կամ ապրանքի նկատմամբ ուշադրության բարձրացման գործընթաց սոցիալական հարթակների միջոցով[1][2]: Այն սոցիալական մեդիայի օգտագործման համալիր է, որ նպատակ ունի կազմակերպությունների առաջխաղացմանը նպաստելու և այլ բիզնես առաջադրանքները լուծելու։
    Այս ենթադասը ներառում է`
    – գովազդային միջոցառումների կազմակերպում և իրագործում` գովազդի ստեղծում և տեղադրում պարբերական հրատարակություններում, թերթերում, ռադիոյում, հեռուստատեսությունում, այլ զանգվածային լրատվական միջոցներում
    – արտաքին գովազդի ստեղծում և տեղադրում վահանակների, շենքերի, ավտոմեքենաների վրա, ցուցասրահներում, ավտոբուսներում և այլ
    – օդային գովազդ
    – գովազդային նյութերի կամ նմուշների առբերում և բաշխում
    – ցուցադրափեղկերում, արտապատկերող էկրաններում կամ էլեկտրոնային կայքերում տեղադրման համար գովազդային նյութերի պատրաստում
    – գովազդային ծառայությունների պահանջարկի ուսումնասիրում և առաջարկներ, պատվիրատուներին շահագրգռելու և ներգրավելու նպատակով
    – փոստով վաճառվող ապրանքների գովազդ
    – գովազդի շուկայի ուսումնասիրման խորհրդատվություններ
    Այո, ձերը կետ 16. Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ տողն է:

    1. Իսկ կասե՞ք՝ խնդիր չէ՞, եթե այս հաշվետվության մեջ նշել եմ M73.12.0, իսկ հաջորդը արդեն նշեմ այս տարբերակը M73.11.0
      Շնորհակալություն։

        1. Մի հարց էլ և վերջ։ Ես գրանցվել եմ սեպտեմբերի 30-ին այդ պատճառով ինձ ասել էին, որ եռամսյակի համար 0-ական հաշվետվություն ուղարկեմ այդ կոդով։ Կհուշե՞ք այդ մեկը կարող եմ որպես ճշտված ուղարկել և ինչպե՞ս։
          Շնորհակալություն

          1. Ճշտված ուղարկվում է, եթե արդեն ներկայացված է այդ եռամսյակի համար, իսկ եթե ոչ, ապա սովորական կարգով թեկուզ ուշացումով ներկայացրեք 3-րդ եռամսյակի համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *