ՍՊԸ-ի գործունեության ժամանակավոր դադարեցման հետ կապված

Գոռ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:

Ես ունեմ 2015 թվականին գրանցված ՍՊԸ, որը գրանցման պահից մինչ օրս ոչ մի տեսակի գործունեություն չի իրականացրել: Հանգամանքների բերումով տվյալ ՍՊԸ-ի աշխատանքի անհրաժեշտությունը վերացել է գրանցման հաջորդ օրից: Ներկա պահին ցանկանում եմ տվյալ ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցնել, իսկ հետագայում ընդհանրապես լուծարել:
Հարկ վճարողների համակարգում այս պահին ՍՊԸ-ի կարգավիճակը ներկայացված է որպես “Նոր գրանցված”:
Հարկային տեսչության գրասենյակում ինձ ասացին, որ գործունեության դադարեցման համար նախ պետք է պատրաստել և էլեկտրոնային տարբերակով ուղարկել գրանցման օրից մինչ այս պահը բոլոր այսպես կոչված “զրոյական” հաշվետվությունները, 15-ից մինչ 18 թվականը եռամսյակային և 18-ից մինչ օրս ամենամսյա կտրվածքով, հետո պետք է տնօրենին ազատել պաշտոնից և դրանից հետո ուղարկել դիմում՝ գործունեության դադարեցման վերաբերյալ /եթե չեմ սխալվում Ձև 207/:

Հարցս հետևյալն է՝ ո՞վ կարող է ինձ օգնել այս հարցում, իհարկե համապատասխան վարձատրության դիմաց, և մոտավոր ինչքա՞ն ժամանակ կտևի այդ գործընթացը:

Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Հարգելի Գոռ, կարող եք զանգահարել՝ 091333517 Գևորգ:
Փորձենք օգտակար լինել:

Tigran

Դա գոնե մեկ շաբաթ կքաշի, եթե էլեկտրոնային ստորագրությունները ապահովված են, իսկ լիցենզավորման հարցեր չեն եղել, զանգեք 099455932:

Իննա

Կարող եք զանգահարել +37494503777

Ալլա

Փաստորեն, Դուք պետք է հանձնեք ԱԱՀ հաշվարկները, տարեկան շահութահարկի հաշվարկները, եկամտայինները, քանի որ տնօրենը գրանցված է եղել:

Armine Mkrtchyan

098292482 զանգահարեք 1-2 օրում կանեմ:

Karine

Դուք քանի որ ոչինչ չեք ներկահացրել ընկել եք ընդհանուր հարկման դաշտ, այսինքն՝ 0-ական ԱԱՀ և տարեկան շահութահարկի 0-ականները պետք է հանձնեք, եկամտահարկի հաշվետվություններ և վերջում հայտարարություն՝ անորոշ ժամկետով դադարեցնելու մասին։

Anushik

Այլ տարբերակ չկա, պետք է ներկայացնել զրոյական հաշվետվություններ՝ բոլոր հաշվետու ժամանակաշրջանների համար: