Արդյո՞ք պարտադիր է տեղեկանք ներկայացնել

Աննա.

Բարև Ձեզ: Ես գտնվում եմ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Ստանում եմ նպաստ՝ 18000 դրամ: Ես ցանկանում եմ իմանալ, թե արդյոք պարտադիր է 2011-ին ներկայացնել տեղեկանք աշխատավայրից, քանի որ առաջին անգամ՝ 2010-ին, տեղեկանքի հետ միասին ներկայացրել եմ մի թերթիկ՝ ստորագրված տնօրենի կողմից, որտեղ գրված էր, որ աշխատանքից հեռացվելու կամ աշխատատեղը փակվելու դեպքում տնօրենը պարտավոր է տեղյակ պահել սոց. ապահովության մարմիններին այդ մասին: Գործակալը ամուսնուս ասել է, որ այդ թերթիկի առկայության դեպքում երկրորդ տարվա համար տեղեկանք հարկավոր չէ, սակայն ես կասկածում եմ, և կցանկանայի հաստատ իմանալ և չուշացնել տեղեկանքը: Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արդյո՞ք պարտադիր է տեղեկանք ներկայացնել

  1. Բարև, Աննա:
    Տեղեկանքը պարտադիր պետք է ներկայացնել նաև երկրորդ տարվա համար, ինչպես նաև 2011թ.-ի հունվար ամսին, եթե մեկ տարին լրացել է մինչև հունվար ամիսը, իսկ տեղեկանքը տրված է եղել մեկ տարվա համար: Ճշտեք սոցիալական ծառայությունների տարածքային բաժնում:

    0
  2. Այո, տեղեկանք պետք է տանեք, մեր ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողները, միշտ չիմանալով, չեն տարել ու չեն ստացել, խնդիր չի հունվարին կամ փետվարին էլ տարել են, մի քանի ամսվա նպաստը միանգամից են ստացել:

    0
  3. Հարգելի Աննա,
    “Պետական նպաստների մասին” ՀՀ օրենքի 24 հոդվածի 7-րդ կետի համաձայն
    7. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչև ընթացիկ տարվա վերջը և շարունակվում է երեխայի խնամքի նպաստի վճարումը հաջորդ տարի, եթե ծնողը մինչև հաջորդ տարվա վերջը կրկին ներկայացնում է տեղեկանք բնակության վայրից և աշխատավայրից։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *