Արդյոք պե՞տք է մաքսազերծում կատարվի գերազանցող մասի համար

Ողջույն, հարգելի խմբակիցներ։

2020թ. հունվարի 1-ից գիտեմ, որ ուժի մեջ է մտել երրորդ երկրներից ներմուծման հետևյալ ձևաչափը՝ նախկինում ամսվա կտրվածքով 1 ներմուծում կատարելու 200 000 դրամի սահմանափակումը վերացվել է, և փոխարենն այժմ ֆիզ. անձը կարող է ամսվա կտրվածքով ներմուծումներ կատարել, սակայն, եթե նույն օրվա դրությամբ նույն անձի անունով մեկից ավել ապրանք է մուտք արվում մաքսային տերմինալ, ապա երկրորդի համար անձը պարտավոր է մաքսազերծում իրականացնել։ Դա այդպե՞ս է, թե՞ պարզապես մի քանի ապրանք կարող է մտնել նույն անձի անունով, նույն օրը մաքսային տերմինալ, բայց  100 000 դրամը կամ 21 կգ-ը գերազանցելու դեպքում պետք է մաքսազերծում արվի գերազանցող մասի համար։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Avatar
Author: Yeghishe90

5 thoughts on “Արդյոք պե՞տք է մաքսազերծում կատարվի գերազանցող մասի համար

  1. 171 որոշմամբ մաքսազերծում կատարվում է չափաքանակները գերազանցող մասի հաշվով՝ ըստ ապրանքների, բայց հանրագումարը, եթե մի քանի ապրանքի հաշվով լինի՝ վերցնելու են արժեքային չափանիշը կամ գումարը։

  2. Շնորհակալ եմ արձագանքի համար։ Հանրագումարի մասը չհասկացա, կներեք։ ՈՒ նաև թե ինչ են անելու այդ դեպքում։

    1. Հանրագումարը դա մի քանի ապրանքների արժեքների գումարը, կդիտարկեն մեկ խմբաքանակ ու գերազանցող արժեքն են դիտարկելու, որպես մաքսազերծվող մաս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *