Արհմիության 1% վճար

Լիաննա.

Արհմիության 1%-ը պահվում է մաքու՞ր աշխատավարձից, թե՞ կեղտոտ աշխատավարձից, և պարտադի՞ր է պահելը:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Արհմիության 1% վճար

  1. Արհմիության համար նախատեսված պահումները կատարվում են այն ժամանակ, երբ գոյություն ունի գործատուի և աշխատողի միջև համաձայնություն ամրագրված աշխատանքային պայմանագրում, և բնականաբար այն պահվելու է հաշվարկային աշխատավարձից:

  2. Պահվում է աշխատողի մաքուր աշխատավարձից, դա պարտադիր չէ, ելնելով նախապես աշխատողի ցանկությամբ կապված գրավոր պայմանագրից Nerses_Nersisyan շնիկ mail.ru

  3. Եթե չեմ սխալվում, ապա պահվում է կեղտոտ աշխատավարձից: Նախ հաշվվում է 1%-ը, ապա մյուսները: Իսկ պահումը պարտադիր չէ, այլ` ըստ ցանկության: Ինքս իմ աշխատողներից այդ պահումը չեմ կատարում:

  4. Պահվում է հաշվարկային, այսինքն` կեղտոտ աշխատավարձից, ու ի դեպ եկամտային հարկ հաշվարկելուց այն չի նվացեզվում, (առաջ եկամտահարկի ժամանակ 3 տոկոսի նման հանվում էր հարկվող եկամուտը որոշելու համար): Սակայն 1 տոկոսը դա պարտադիր պահում չէ ու գործատուից է կախված:

    1. Կներեք` այսինքն արհմիության գումարը, ասենք 180 000 դրամից -1 800 դրամ հանվում է, բայց եկամտահարկ պահելուց պահում են 180 000 դրամի՞ց: Եվ ևս մի հարց` արհմիության գումարների պահման վերաբերյալ աշխատողի աշխատանքային պայմանագրի մեջ նշում կատարվու՞մ է, թե՞ “ոչ”, եթե “ոչ”, ապա որտե՞ղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *