Արձակուրդայինի հաշվարկ

Տաթևիկ.

Ողջույն բոլոր հաշվապահներին !
Ես առաջին անգամ պետք է հաշվարկեմ արձակուրդային, խնդրում եմ օգնեք ճիշտ հաշվարկեմ:
Աշխատողը ընդունվել է աշխատանքի 10.01.2008թ , 2009 թվականին արձակուրդ չի գնացել, այժմ պետք է հաշվարկեմ արձակուրդային 15 օրվա համար 02.07.2010.թ -ից:
Շատ եմ խնդրում այս օրինակով հաշվարկեք , որպեսզի ավելի հասկանալի լինի:
Նախապես շատ շնորհակալ եմ :

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

դուք պետք է վերցնեք վերջին մեկ տարվա աշխատավարձը գումարեք յուրաքանչյուր ամիսը բաժանեք 12-ի ստանաք միջին ամսեկան աշխատավարձը, ստացվածը բաժաբեք 30.4-ի ստանաք միջին օրականը և բազմապատկեք 15-ով

Տաթևիկ

Հարգելի Մարինե,իսկ նախորդ 2008 և 2009 թ,-ի չօգտագործած արձակուրդը ինչպես հաշվեմ?

Anushik

Տաթևիկ աշխատողը ամենամյա արձակուրդ կարող է գնալ միայն ընթացիկ տարվա համար:Նախորդ 2008 և 2009 թ,-ի չօգտագործած արձակուրդ նա չի կարող օգտագործել այս տարի.Ուղղակի աշխատանքից ազատվելուց նրան վերջնահաշվարկ կանեք:Այսինքն նա կստանա իր չօգտագործած արձակուրդայինը գումարային տեսքով:

Տաթևիկ

Շնորհակալություն Մարիներն և Անուշիկին

Վիկտորյա

Հարգելի Անուշիկ, իսկ ինչպես եք վարվում, եթե արձակուրդային օրերը համընկնում են հանգստյան օրերի հետ? Օրինակ այս դեպքում աշխատողը գնում է արձակուրդ հուլիսի 2-ին, իսկ հուլիսի 5-ը համարվում է հանգստյան օր: Հետևաբար վճարում եք 14 արձակուրդային օրերի համար, թե 15?

Աննա

Վիկտորյա, հանգստյան օրը երկարացնում է արձակուրդի օրերը, այսինքն նա արձակուրդում կլինի 16օր, սակայն վճարում եք 15 օրվա համար:

Վիկտորյա

Հարգելի Աննա, ես ինքս իմ պրակտիկայում այդպես եմ անում, սակայն ինձ շփոթության մեջ է գցում ՀՀ Աշխ. օրենսգրքի 158 հոդվածը, համաձայն որի “Ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերը, որոնք համընկնում են ամենամյա արձակուրդի ժամանակահատվածին, արձակուրդի օրացույցային օրերի մեջ չեն ընդգրկվում և չեն վճարվում”: Այսինքն եթե արձակուրդը տևում է 01.07.10 – 07.07.10, և մեկ օրը ոչ աշխատանքային է, ապա այն չի ընդգրկվում, այսինքն վճարվում է ոչ թե 7 օրվա համար, այլ 6?

Նաիրա

Վիկտորիա օրինակ եթե տրվում է արձակուրդ հուլիս ամսին 28 օրվա համար հրամանում գրում եմ տրամադրել արձակուրդ 01.07.2010թ. մինչև 29.07.2010թ. 28 օրացուցային օրով,հուլիսի 5-ը չի մտնում հաշվարկի մեջ և վճարվում է 28 օրվա արձակուրդայինի գումար , չնայած ՀՀ ԱՕ նախագծով,որը շուտով կըդունվի ՀՀ ԱԺ կողմից,158-րդ հոդվածը փոփոփության կենթարկվի: