27/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Լանա
Լանա
16 տարի առաջ

Դուք պարզապես հուլիսին վճարում եք ամբողջ 80000-ի եկամտահարկը: Հուլիսի ԱՎՈՒՄ-ի մեջ մտնում է 31430 -ը, օգոստոսի ԱՎՈՒՄ-ի մեջ 48750-ը:

Մելինե
Մելինե
16 տարի առաջ

Շատ շնորհակալություն

Ռաֆիկ
Ռաֆիկ
16 տարի առաջ

Հարգելի Մելինե

Պետք է հասկանալ հետևյալ սկզբունքը՝ յուրաքանչյուր ամսվա համար ե/հ-ը և սոցվճարը հաշվարկվում են տվյալ ամսվա աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից և դրան հավասարեցված եկամուտներից։

Հուլիսի արձակուրդայինից՝31430 դրամից գործատուի սոցվճարը կկազմի 8715 դրամ, ինչպես Դուք նշել էիք, միայն մի դեպքում, եթե այդ աշխատողը հուլիսին աշխատավարձ չի ստացել։

Հուլիսի արձակուրդայինը կազմում է 31430 դրամ։ Գումարեք այն հուլիս ամսվա աշխատավարձին, այդ գումարից հաշվարկեք ե/հ և սոցվճար (3% և գործատուի սոցվճարը), ստացված արժեքներից հանեք հուլիս ամսվա աշխատավարձի համար հաշվարկված ե/հ-ը և սոցվճարը, կստանաք հուլիս ամսվա արձակուրդայինի ե/հ-ը և սոցվճարը։
Օգոստոսի արձակուրդայինը կազմում է 48570 դրամ։ Այդ գումարից ուղղակի հաշվարկեք ե/հ-ը և սոցվճարը (1711-ե/հ, 1457-3%, 11286-գործ.սոցվճար), կստանաք օգոստոս ամսվա արձակուրդայինի ե/հ-ը և սոցվճարը։
Հետագայում, օգոստոս ամսվա աշխատավարձից ե/հ և սոցվճար հաշվարկելու համար կվարվեք նուն կերպ՝ ինչպես հուլիս ամվա արձակուրդայինի ե/հ և սոցվճար հաշվարկելու ժամանակ։
Կգումարեք օգոստոս ամսվա աշխատավարձը օգոստոս ամսվա արձակուրդայինին (48750), այդ գումարից հաշվարկեք ե/հ և սոցվճար, ստացված արժեքներից հանեք օգոստոս ամսվա արձակուրդայինի համար հաշվարկված ե/հ-ը և սոցվճարը, կստանաք օգոստոս ամսվա աշխատավարձի ե/հ-ը և սոցվճարը։

Մելինե
Մելինե
16 տարի առաջ

Հարգելի Ռաֆիկ, բանն էլ հենց դրանում է, որ յուրաքանչյուր ամսվա համար ե/հ-ը և սոց վճարը հաշվարկվում են տվյալ ամսվա աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից և դրան հավասարեցված եկամուտներից։ Հիմա ինձ ասեք, չէ որ աշխատողը իր արձակուրդայինը ստանում է արձակուրդ գնալուց 3 օր առաջ, դա չի նշանակու՞մ, որ պետք է ամբողջ արձակուրդայինի պահումները մինագամից անենք, որպեսզի իմանանք, թե ինչքան առձեռն գումար պետք է նա ստանա։ Իսկ գործատուի սոցի դեպքում կիսենք, յուրաքանչյուր ամսվան ընկնող արձակուրդայինի օրերին համապատասխան։ Եթե ես վերցնեմ եկամտահարկը եվ անհատական սոցը կիսած հաշվեմ, ինչպե՞ս ստանամ մաքուր արձակուրդայինը։

Skristin
Skristin
16 տարի առաջ

Մելինե ջան դուք շատ ավելի լավ եք պատասխանել ձեր հարցին,