Արձակուրդայինի վճարում

Անի.

Բարև Ձեզ:Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. հղիության յոթ ամիսը լրանալուց հետո /06.06.2010թ./ պատրաստվում եմ գնալ ֆիզ.արձակուրդի:Խնդրում եմ բացատրել, թե ինչպես է կատարվում արձակուրդայինի հաշվարկը:Հաշվարկված արձակուրդայինը վճարում է գործատուն, թե պետությունը?

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

10 thoughts on “Արձակուրդայինի վճարում

  1. Անի ջան վերջին 3 ամիսների միջին աշխատավարը բաժանում եք 30.4 (ստանում եք միջին օրականը): Դա բազմապատկում եք Նախածննդյան եւ հետծննդյան արձակուրդի օրերի թվով 140 օր – նորմալ ծննդաբերություն, 150-բարդ ծննդաբերություն եւ 180 – մեկից ավելի բալիկների դեպքում:) Այդ գումարը ստանում եք գործատուից:
    Մաղթում եմ ձեզ բարի ազատում:)

    0
  2. կենսաթոշակային հիմնադրամ ներկայացրել եմ ընթացիկ հաշվետվություններ 01,04,2010թ նրանք չեն ընդունում պարզաբանելով, որ հաշվետվության վերջին օրը 31,03,2010թ-ն է իսկ կառավարության որոշման մեջ գրված է մինչև 01,04:
    Ինչու մնացաց բոլոր հաշվետվութոյւնների դեպքում մինչևը նշանակում է ներառյալ , բայց ոչ այս դեպքում, ինչպես կարող եմ ապացուցել հակառակը

    0
  3. Անի ջան արձակուրդը հաշվարկվում է հետևյալ կերպ վերջին 3 ամիսների միջին աշխատավարձը բաժանում ես 30.4 և բազմապատկում արձակուրդային օրերի քանակով /հիմնականում 140 օր է տրամադրվում /: Եթե ընկերության ամսեկան վճարվելիք սոց հատկացումները բոլոր աշատողների գծով հավասար կամ ավել է ձեր արձակուրդային գումարից ապա վճարում է ընկերությունը, և հաշվետվության մեջ ներառում է դա, իսկ եթե ոչ ապա ընկերությունը վճարում է և փոխհատուցվում պետությունից սակայն դա բավականին երկար պրոցես է:

    0
  4. Ընկերությունը տվյալ դեպքում, կարելի է ասել, հանդիսանում է միջնորդ Ձեր և պետության միջև, վճարում է Ձեզ գումարը, փոխարենը այդ գումարի չափով սոց. վճարը պակաս է վճարում պետությանը, իսկ եթե ընկերության կողմից տվյալ ամսում վճարման ենթակա սոցապը ավելի քիչ է, քան Ձեր բյուլետենի գումարը, ապա միևնույն է նա պետք է սահմանված ժամկետներում վճարի Ձեզ ամբողջ գումարը, իսկ հետո պետությունից կստանա դրա փոխհատուցումը:

    0
  5. Դիանա ջան սոցի անհատական տարեկան հաշվետվության վերջին օրը մարտի 31-ն է` ներառյալ:
    Դուք դրա հետ եք չէ?

    0
  6. Այո Վանուհի զույգի մասին է խոսքը` ՀՀ ԱՕ 172-րդ հոդված,
    1.Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
    1) 140 օր (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության` 70 օրացուցային օր).
    2) 155 օր (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության՝ 85 օրացուցային օր)` բարդ ծննդաբերության դեպքում. (կեսարյան հատում)
    3) 180 օր (հղիության՝ 70 օրացուցային օր, ծննդաբերության՝ 110 օրացուցային օր)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ծննդաբերելու դեպքում (զորյգի դեպքում):

    0
  7. Հարգելի Վանուի ինչու միայն զույգ, կարող է միանգամից 3-քն են ծնվում կամ նույնիսկ ավելին::)))

    0
  8. Եթե 4 ամիս ես աշխատել, ինչքա՞ն արձակուրդային է հասնում: Ասենք ընդունվել ես գործի, 4 ամիս անց դուրս ես գալիս:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *