Արձակուրդի վերաբերյալ

Մանուշակ.

Ես գտնվում եմ հղիության 37 շաբաթում: Աշխատում եմ երկու կազմակերպություններում, մի աշխատավայրում ձևակերպել են ֆիզ. արձակուրդ ըստ իմ ներկայացրած բուլետենի հղիության համապատասխան ամանակահատվածում, մյուս աշխատավայրում դեռևս արձակուրդի չեմ գնացել: Երկրորդ աշխատավայրի դեպքում ես ուզում եմ միայն ետծննդյան արձակուրդ, սակայն ինձ ասում են, որ դա հնարավոր չէ, արձակուրդը չի կարելի կիսել երկու մասի: Ո՞րքանով են նրանք իրավացի:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արձակուրդի վերաբերյալ

  1. Հոդված 172. Հղիության և ծննդաբերության արձակուրդը
    1. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
    1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).
    2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
    3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
    Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ:

  2. Մարտ ամսվա մեջ աշխատել եմ 15 օր, որից 5 օրվա համար ներկայացրել եմ հիվանդւթյան բուլետեն: Կարո՞ղ եք մանրամասն գրել հաշվարկման ձևը, ինչպես այդ դեպքում կհաշվարկվի: Ամսեկան աշխատավարձս 100 000դրամ է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *