Արտադրանքի ինքնարժեքի հաշվարկի մեջ պե՞տք է ներառել տնօրենի աշխատավարձը

Անդրանիկ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունն ունի մեկ աշխատակից` տնօրեն: Իրականացնում է մաքրող նյութերի արտադրության գործունեություն: Հարցս հետևյալն է՝ արտադրանքի ինքնարժեքի հաշվարկի մեջ պե՞տք է ներառել տնօրենի աշխատավարձը, թե՞ առանձին ծախսի հաշվով ձևակերպել:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Արտադրանքի ինքնարժեքի հաշվարկի մեջ պե՞տք է ներառել տնօրենի աշխատավարձը

  1. Ինքնարժեքի մեջ մտնում է նաև անմիջապես արտադրության հետ կապ ունեցող աշխատակցի կամ աշխատակիցների աշխատանքի վճարման ծախսերը, Ձեր դեպքում տնօրենի աշխատավարձը, իհարկե կմտնի ինքնարժեքի մեջ:

  2. Օրինակ՝ տնօրենը ստանում է աշխատավարձ 100 000 դրամ, արտադրվել է 10 կգ միս: Մինչև աշխատավարձը ներառելը 1 կգ միսը կազմել է 1 000 դրամ, տվյալ դեպքում ինչպե՞ս ներառել աշխատավարձը ինքնարժեքի մեջ:

  3. Եթե Ձեր տնօրենը միայնակ արտադրում է այդ միջոցները, ապա իր աշխատավարձը համարվում է ինքնարժեքի տարր:

  4. Այո, տնօրենի աշխատավարձը և սոց. հատկացումները պետք է ներառել արտադրվող ապրանքի ինքնարժեքի մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *