Արտաժամյա աշխատանքի դեպքում

Արթուր.

Հետաքրքիր է մի բան՝ աշխատողը սահմանված կարգից ավել արտաժամ աշխատելու համար ի՞նչ հատուցման ակնկալիք կարող է ունենալ, և ո՞ր կառույցն է իրավասու լուծելու այդ խնդիրը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Արտաժամյա աշխատանքի համար այն պետք է ձևակերպված լինի ներքին իրավական ակտով, օրինակ՝ հրամանով, պետք է տևի ոչ ավելի, քան օրական 12 ժամ, շաբաթական 48 ժամ: Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում՝ ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար՝ ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով: Սա ըստ Աշխատանքային օրենսգրքի: Առայժմ այս խնդիրը լուծելու իրավասու կառույց 2014թ.-ից չկա, կամ պետք է դիմեք օմբուդսմենին կամ ապացուցեք և հիմնավորեք դատարանով: Իսկ հարկայինը առավելապես ուշադրություն է դարձնում աշխատողի ձևակերպված լինել/չլինելուն: Սրանք լրջագույն խնդիրներ են, որոնք Սոցապ նախարարությունը որևէ կերպ չի ուզում լուծել:

Լիա

Արտաժամյա աշխատանքի իրավունքը և տևողությունը կարդացեք ՀՀ ԱՕ 144-րդ, 145-րդ հոդվածներում, իսկ վարձատրությունը՝ 184-րդ հոդվածում։

Մարինե

Որքան հասկացա՝ հարցը հետևյալն է՝ եթե անձը աշխատել է իր 8 ժամը և 4 ժամ հավելյալ, ու հանկարծ նրան ասում են՝ պետք է ևս մի 4 ժամ աշխատել: Ակնկալիքը աշխատողի նույնն է աշխատավարձի պահով: Ոչ մի տեղ նշված չի՝ գործատուն պատասխանատվության ենթարկվելու է, թե ոչ:

Արա

Արտաժամյա աշխատանքի չափը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 146-րդ և 184-րդ հոդվածներով, որոնցով սահմանված է ինչպես արտաժամյա աշխատանքի առավելագույն չափը, այնպես էլ վարձատրության պայմանները և չափը: Տվյալ խնդիրը կարգավորում էր ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը, որը, ցավոք, լուծարվել է, և աշխատողը ստիպված է իր իրավունքները պաշտպանել դատարանում: