Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Նարինե
Նարինե
6 տարի առաջ

Բացման ամսից սկսած պետք է վճարեք ամսական 5 000 դրամ եկամտային հարկ և 5 000 դրամ սոցիալական վճար:

Ամալյա
Ամալյա
6 տարի առաջ

Շնորհակալ եմ: Իսկ ինչպե՞ս կարող եմ լուծարել, եթե ես Հայաստանում չեմ:

Մանե
Մանե
6 տարի առաջ

Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելը կատարվում է որպես անհատ ձեռնարկատեր գրանցված անձի կամ վերջինիս կողմից լիազորված անձի դիմումով, որին կից ներկայացվում է իր կողմից տեղեկանք՝ «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին, իսկ եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա պետք է ներկայացվի նաև համապատասխան լիազորագիր և անձնագիր:

Մարինե
Մարինե
6 տարի առաջ

Եթե այդ 5 000 դրամները չեք վճարել, դրա համար տույժեր էլ են հաշվարկվել: Հաշվառումից հանելու դեպքում պետք է լրիվ վճարեք: Մինչ հաշվառումից հանելը գոնե գործունեության դադարեցման դիմում տվեք օնլայն, որ էլ հարկ, տույժ և այլն չհաշվարկվի:
Հ.Գ. Շատերը այդ կարգավիճակով էլ մնացել են ու ՊԵԿ-ի կողմից հարկերը վճարելու ծանուցում չեն ստացել: Սակայն ՊԵԿ-ը կարող է մի օր էլ դրանց անդրադառնա:

Ամալյա
Ամալյա
6 տարի առաջ

Իսկ ինչպե՞ս տամ գործունեության դադարեցում:

Արա
Արա
6 տարի առաջ

Եթե որևէ գործունեություն չեք իրականացրել, ապա նույնիսկ կարիք չկա վճարելու 5 000 դրամ եկամտային հարկ, դրա համար պետք է ընդամենը ներկայացնեք տարեկան զրոյական հաշվետվություն: Եթե բացվի այդ կապակցությամբ կամերալ ուսումնասիրություն, անհապաղ ներկայացրեք գրավոր առարկություն:

Ամալյա
Ամալյա
6 տարի առաջ

Շնորհակալ եմ: