Արտերկրյա ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ

Արսեն.

Բարև Ձեզ,
կցանկանաի իմանալ` ինչ պետք է անել, եթե Հայաստանում բացում ես արտերկրյա ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ: Համաձայն ՀԿ-ների մասին օրենքի այն իրավաբանական անձ չէ, սակայն պետք է գրանցվի: Խնդրում եմ տեղեկացնել գրանցման կարգի մասին:
Հարգանքներով,
Արսեն

Կիսվել՝

2 մեկնաբանություն - “Արտերկրյա ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ

  1. Օտարերկրյա պետությունում գրանցված ոչ առևտարյին կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղ բացելու համար անհրաժեշտ է դիմել պետական ռեգիստրի Կենտրոնական մարմին /Արդարադատության նախարարություն/ և հաշվառման վկայական ստանալուց հետո հաշվառվել հարկային մարմնում: Մանրամասների համար
    hunanyan շնիկ mail.ru

    1. Բարև Ձեզ,

      ի շարունակություն այս հարցին – ՀՀ հիմնադրամների օրենքի համաձայն` հիմնադրամները ամեն տարի պետք է անցնեն աւդիտ, և հետո հաշվետվություն ներկայացնեն արդարադատության նախարարությանը: Արդյո՞ք օտարերկրյա պետությունում գրանցված հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը նույնպես ունի այդ պարտավությունը:

      Կա՞ արդյոք օրենք, որը կարգավորում է մասնաճյուղերի գործունեությունը:

      Շնորհակալություն,

      Արմինե

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *