Արտոնագրային վճարը չի վճարվել

tigran2016.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Արտոնագրային վճարը պետք է վճարեի հունվարի 20 – 25 – ի ընթացքում ամսական 6 500 դր, վճարումը չեմ կատարել: Տուգանք պե՞տք է վճարեմ, թե՞ մեկ ամիս պետք է չաշխատեմ: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արտոնագրային վճարը չի վճարվել

  1. Տիգրան, արտոնագրային վճարը վճարում են գործունեությունը սկսելուց առաջ: Եթե խոսքը գնում է փետրվարի արտոնագրային վճարի մասին, ապա այն պետք է վճարեիք մինչև փետրվարի 1: Կարող եք հիմա վճարել և հայտարարությունը տանել ՀՏ այսօր, սակայն գործունեությունը պետք է սկսեք վաղվանից:

    0
  2. Եթե խոսքը փետրվար ամսին է վերաբերվում, կարող էիք վճարել մինչև հունվարի 31-ը և ներկայացնել հայտարարություն: Եթե առանց վճարելու և հայտարարություն ներկայացնելու գործունեություն ծավալեք, ապա կտուգանվեք արտոնագրային վճարի վեցապատիկի չափով:

    0
  3. Բարև Ձեզ, իսկ հայտարարություն ներկայացնել և վճարել այդ արտոնագրային վճարը իմաստ ունի՞ ուշացած, թե միայն սպասել այդ վեցապատիկ տուգանքի: Իսկ ապօրինի գործունեության համար ևս տուգանք չի՞ հասնում:

    Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *