Արևածաղկի սերմի ներմուծում

Վահան.

Ցանկանում եմ Ուկրաինայից արևածաղկի սերմ ներմուծել, անհատ ձեռնարկատեր եմ, խնդրում եմ պարզաբանել մաքսազերծման և հարկային պարտավորությունների չափերը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Դավիթ Իսախանյան

Հարգելի Վահան, համաձայն ՀՀ Մաքսային օրենսգրքի 102 հոդվածի արևածաղկի սերմի ԱՏԳԱԱ-ն է կամ այսպես կոչված կոդն է 120600, և այս կոդի տակ ներմուծվող բոլոր ապրանքները նմանատիպ հարկվում են մաքսատուրքով, որը հաշվարկվում է մաքսային արժեքի տաս տոկոսի չափով, ինչպես նաև պարտավոր եք սահմանին վճարել ավելացված արժեքի հարկ, որը իրենից ներկայացնում է մաքսային արժեքի` մաքսային արժեքի տաս տոկոս մաքսատուրքի հանրագումարի քսան տոկոսին, Ձեզ անհրաժեշտ կլինի նաև կատարել այլ ծախսեր` կապված մաքսային բրոքերի բեռի պահպանման և այլնի հետ:

Արսեն

Արևածաղկի սերմի ներմուծման ժամանակ վճարելու եք ԱԱՀ մաքսային արժեքից, որը որոշվում է մաքսայինում, բացի այդ վճարելու եք նաև մաքսավճար, որը ինչպես և մաքսային արժեքը ձևավորվելու է ներմուծվող ապրանքի ինքարժեքից, ունենալու եք նաև բրոքերային ծառայությունների համար վճար: Եթե հստակ ասեք, թե ինչ գումարի արևածաղիկ եք ներմուծելու, վճարվելիք գումարը կարող ենք առավել հստակ հաշվարկել:
artashesyan շնիկ mail.ru