ԱՕ փոփոխություններ

Աննա.

Սիրելի հաշվապահներ և կադրերի աշխատողներ, ես աշխատում եմ կադրերի բաժնում մեծ կազմակերպությունում, ունեմ ընդամենը մեկ տարվա աշխատանքային փորձ, ու ցավալին նա է, որ աշխատողների քանակը շատ է, իսկ կադրերով միայն մի հոգի է զբաղվում, կապված այս փոփոխությունների հետ բազում խնդիրների առաջ եմ կանգնել, խնդրում եմ, եթե կան մարդիկ, որ արդեն լուծումները գտել են կամ բանիմաց են, կարող ենք փոխանակվել նյութերով և ինֆորմացիայով: Անհամբեր սպասում եմ արձագանքների: Ակնկալում եմ փոխադարձ օգնություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Պիտակներ`
Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “ԱՕ փոփոխություններ

  1. Աննա ջան, սեպտեմբերի 17-19-ը <> ՍՊԸ-ն Աղվերանում կազմակերպում է սեմինար նոր՝ փոփոխված օրենքով կադրային քաղաքականության վարման համար: Կարծում եմ՝ Ձեր ֆիրման, հանուն նորմալ կադրային քաղաքականության վարման, չի խնայի 145 000 դրամ և Ձեզ կուղարկի: Մանրամասները կարող եք կարդալ http://www.gortsq.am – ում: Իսկ ընթացքում, եթե ասեք Ձեր խնդիրների մասին, երևի կկարողանանք որոշ հարցերի պատասխաններ տալ:

    0
  2. Սիրելի Մերի ջան շնորհակալություն պատասխանելու համար,արդեն իսկ մասնակցել եմ այդ սեմինարին,որտեղից շատ բան եմ իմացել,բայց կան հարցեր որ չեմ կողմնորոշվում և պրակտիկայում աշխատողները ավելի ճիշտ են վարվում երբեմն քիչ բան անելով հետոել պատասխանատվություննա քիչ լինում,կոնկրետ այժմ ինձ շատ հուզում է ,թե ինչպես կատարեմ փոփոխությունները ժամկետներում չսխալվելով և շատ հրամաններում փոփոխություններ անելու կարիք կա նույնիսկ կարգապահական կանոնների վերնագիրն է սխալ եղել,որ այժմ նպատակահարմար է փոխել և փոփոխությունները այնքան շատ են,որ ուզում եմ ուժը կորցրած ճանաչել նախկինը և գրել ամբողջությամբ նոր խմբագրությամբ ձևակերպումների մեջ դժվարանում եմ ինչպես ճիշտ փոխել չնայած իրավական ակտերի մասին օրենքը մի քանի անգամ կարդացի և 70հ-ծով պետք է փոփոխել,բայց պրակտիկան ավելի ճիշտ է ,եթե ինչ-որ մեկը կարող է ինձ ուղարկել օրինակելի ձև վերջին փոփոխությունները հաշվի առնված,եսել կարող եմ այլ նյութերով օգնել.anya-gaga@mail.ru

    0
  3. Համամիտ եմ քեզ հետ Ալբերտ,բայց մեր սիրելի Հայաստանը իրան դրելա Ֆինլանդիայի տեղը այնինչ Սոմալիից չենք տարբերվում դեռ այնտեղ ավելի լավ է երևի: Մարդկանց տալիս են ցածր աշխատավարձ պահանջում միջազգային ստանդարտներ,իսկ յուրաքանչյուր ծառայությունից օգտվելն էլ եվրոպական գներովա: Ես հոգնել եմ ես երկրի ամեն ինչից սխալ երկիրա ապրելու տեղ չի,նամանավանդ,որ արտասահմանում երկար ժամանակ ապրել եմ շատ կուզենաի, որ Հայաստանը զարգանար ճիշտ ուղղությամբ շատ կուզենաի պարծենալ իմ հայրենիքով տեղ չեն թողնում ոչ մի տեղ ու ով էլ փախնումա շատ ճիշտա անում մարդիկ ճարահատյալ ենթարկվում են ես հիմար նորմերին,բայց վայելողների մեծ մասը անգրագետ անկիրթ մարդիկ են ես երկրում:Կներեք ես ոչ նորմալ մարդկանց չեմ վիրավորում ու Մերի ջան ձեր կազմակերպության հետել ասածներս կապ չունի դուք մեզ օգնում եք խոսքս վերևում նստածների մասինա,լավ ժողովուրդ արտահայտվեցի ներս հավաքված էր: Բոլորիդ մաղթում եմ ապրել վայել երկրներում:

    0
  4. Հարգելի Աննա, կարող եք գրել ինձ janalaverdyan շնիկ mail.ru հասցեով, հնարավորության դեպքում անպայման կօգնեմ:

    0
  5. Աննա, բարև։ ։) Ողջունում եմ քո իրատես լինելը, բայց փախնելու հորդորումների հետ համամիտ չեմ, քանի որ կան մարդիկ, որոնք, քեզ նման իրատես են, քեզ նման ճիշտ են հասկանում ծանրացած խնդիրները, բայց փախնելու հնարավորոթյուն չունեն ելնելով որոշակի պայմաններից, և այդպիսի մարդիք բավականին շատ են։ Իմ կարծիքով, ավելի ճիշտ կլիներ, որ մեր իրատեսությունը և խնդիրների ճիշտ ընկալումը և,ամենակարևորը, սերը մեր Հայրենիքի նկատմամբ լինի այնքան խորը, որ այն դրդի մեզ, ոչ թե փախուստի այդ ամեն ինչից, այլ դրդի ճիշտ, համբերատար և կառուցողական պայքարի։ Ես չեի ուզենա, որ Ձեր պես իրատես մարդիկ, որոնք, եթե իրականում սիրում են իրենց Հայրենիքը, ապա ոչ թե հուսահատվեն ու լքեն Հայրենիքը, այլ ՊԱՅՔԱՐԵՆ։ Բայց, ՃԻՇՏ, ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ և ՀԱՄԲԵՐԱՏԱՐ։

    0
  6. Փաստորեն ստեղծվեց այն տպավորությունը, որ ես այդ կազմակերպությունից եմ :)? Բնավ ոչ, ուղղակի ես մի անգամ մասնակցել եմ նրանց սեմինարներին ու բավականին օգուտ եմ ստացել, չնայած, համաձայն եմ, գները մեղմ ասած թանկ են: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այս փոփոխություններին, ապա ասեմ, որ եթե, Աննա ջան, Ձեզ մոտ կային կարգապահական կանոններ, որոնք սխալ վերնագիր ունեին միայն, ապա մեզ մոտ դա ընդհանրապես չկար ու ես էլ ստիպված սկզբից սարքել եմ դա, ինչպես նաև տեխնիկական անվտանգության նորմեր, չէ՞ որ մեր երջանկությունը հունվարին կվերջանա, և աշխատանքի պետական տեսչությունը կթակի մեր դռները: Այնպես որ շատ լավ հասկանում եմ Ձեզ, իսկ ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ես, օրինակ, օգոստոսի 9-ով սարքել եմ ծանուցում, որտեղ նշել եմ, որ համաձայն որոշ հոդվածների փոփոխության՝ տեղի է ունեցել աշխատանքային պայմանագրի տվյալ կետերի փոփոխություն և աշխատողներիս ստորագրել եմ տվել:

    0
  7. Բարև Ձեզ, ճիշտ է Աղվերանը շաաատ հաճելի վայր է, բայց եթե այդ սեմինարները կազմակերպվեին Երևանում, միգուցեա վելի մատչելի լինեին և իրենց ինքնարժեքւմ ներառեին հենց այն ծառայության արժեքը միայն, որն անհրաժեշտ է հաշվապահներին և խադրային տեսուչներին: Իսկ հանգիստը, իմ կարծիքով, առանց ԳՈՐԾՔ ՍՊԸ-ի էլ կարելի է Աղվերանում անցկացնել:
    Ասածիս մեջ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՏԱՌ ման մի եկեք, սա ուղղակի իմ կարծիքն է, որպես Ձեր պոտենցիալ հաճախորդ, որն այնքան վճարունակ չէ` օգտվելու Աղվերանի մաքուր օդի ու ջրի քչքչոցի տակ ԱՕ-ի փոփոխությունները վայելելու հաճույքից:

    Հարգանքներով`
    Էդիկ Սաիլյան

    0
  8. Բոլորիդ շնորհակալ եմ արձագանքների համար և ես էլ որոշել եմ վարվել այնպես ինչպես ճիշտ եմ կարծում,եթե սխալներ էլ թույլ տամ հաստատ իմ տեղը նախկին աշխատողի արած աշխատանքի դիմաց թիթեռներ կերևան:Իսկ ինչ վերաբերվումա սեմինարներին Երևանումել են անցկացնում ու ավելի մատչելիա,բայց տեսչության աշխատողները շատ հարցերում այլ կերպ են մտածում: Հարգելի Ժաննա շնորհակալ եմ քեզ օգնություն առաջարկելու համար դեռ ունեմ շատ խառը հարցեր,որոնց կամ եսեմ շատ լուրջ վերաբերվում,կամ իրոք լուրջեն: Ալբերտ ջան շատ կուզենաի համբերել,եթե հասկանաի,որ դա իր արդյունքը կբերի,բայց որքան փորձում եմ ճիշտ վարվել այնքան քիչեն գնահատում,որքան սխալը առաջես տանում այնքան շատեն հարգում: Համենայն դեպս շնորհակալություն և համբերություն//////

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *