ԱՕ 113-րդ հոդվածի 9-րդ կետով աշխատանքից ազատելու վերաբերյալ

Արմինե.

ԱՕ 113-րդ հոդվածի 9-րդ կետով աշխատանքից ազատելու մասին է հարցս:

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին, շատ հրատապ է:

Եթե կազմակերպության գանձապահը առանց նախապես զգուշացնելու չի ներկայացել աշխատանքի 12 օր, ինչը մեր կազմակրեպությունում համարվում է կարգապահական կանոնների խախտում, կարո՞ղ եմ նրան այդ հիմքով ազատել աշխատանքից, ըստ ԱՕ 113-րդ հոդվածի 9-րդ կետի, որտեղ ասվում է մեջբերում եմ` անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում, գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, ընդ որում ըստ 123-րդ հոդվածի այս դեպքում գործատուն կարող է առանց աշխատողին ծանուցելու լուծել աշխատանքային պայմանագիրը:

Եվ ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, 13-րդ օրը ներկայացել է աշխատանքի և հաջորդ օրը բերել է անաշխատունակության թերթիկ, դա ինչ որ նշանակություն ունի՞, թե միևնույնն է անհարգելի բացակայել է, քանի որ չի զգուշացրել, մեր կարգապահական կանոններում գրված է` առանց զգուշացնելու բացակայությունը համարվում է անհարգելի, նաև հայտարարությունը փակցված է մուտքի մոտ, որ ուշանալու կամ բացակայելու դեպքում զգուշացնեն, ես վստահ եմ, որ իրենք դատարան են դիմելու, նախկինում ևս մեկ անգամ բացակայել էր, ես եմ զանգել հարցնեմ, թե ինչու չի գալիս, բացի այդ մենք ունենք վերծանումները հեռախոսի, որ ոչ ոք իրեն կամ իրենց տուն չի զանգել, տեղեկանալու, թե ինչու չի ներկայացել:

Նշեմ նաև, որ կազմակերպությունն ունի 2 գանձապահ, որոնցից մեկը հիվանդ էր և չէր գալիս, այսինքն նաև չի լրացվել դրամարկղի գիրքը, և հայտնաբերելու դեպքում կազմակերպությունը տուգանքի կենթարկվի:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “ԱՕ 113-րդ հոդվածի 9-րդ կետով աշխատանքից ազատելու վերաբերյալ

  1. Հարգելի Արմինե, մարդը հիվանդ է եղել, ի վիճակի չի եղել նույնիսկ զանգահարել – զգուշացնելու, հետո էլ լավացել է ու բերել անաշխատունակության թերթիկ: Ինչու՞մն է խնդիրը:

    0
  2. Բարև Ձեզ, հարգելի Արմինե:
    ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով, այսինքն,” անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային oրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում” աշխատանքային պայմանագրի լուծումը համարվում է կարգապահական տույժի տեսակներից մեկը, ըստ ՀՀ ԱՕ 223-րդ հոդվածի:

    Իսկ ՀՀ ԱՕ 226-րդ հոդվածի համաձայն,
    “Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության”:
    Այսինքն, գործատուն պետք է նախքան աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողից ստանա կատարվածի մասին գրավոր բացատրությունը:
    Ձեր պարագայում, ինչպես հասկացա, աշխատողից գրավոր բացատրագիր չի պահանջվել այդ 12 օրվա ընթացքում և աշխատողը արդեն ներկայացրել է անաշխատունակության թերթիկ` հիմնավորելով իր բացակայությունը, սակայն հնարավոր է պահանջել բացատրագիր գործատուին տեղյակ չպահելու և դրանով ներքին կարգապահական կանոնները խախտելու վերաբերյալ: Եթե բացատրագիրը հիմնավորված չլինի, ապա կարեղ եք աշխատողին նկատողություն կամ խիստ նկատողություն տալ: Եվ եթե նման դեպքեր ապագայում կրկնվեն, ապա ընթացքում կարող եք աշխատանքային պայմանագիրը լուծել ՀՀ ԱՕ 121-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, որի համաձայն, եթե աշխատանքային կարգապահական խախտում թույլ տված աշխատողն ունի առնվազն երկու չհանված կամ չմարված կարգապահական տույժ, ապա գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով. (աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում):

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *